ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանը գրոհում է Երևանի քաղաքապետարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 13-ին Երևանի ավագանու հերթական նիստում կդրվի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու և նախկին փոխվարչապետ իշխանությունը Տիգրան Ավինյանին փոխանցելու նախավերջին արարը։

Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ի վերջո ներառված է նիստերի օրակարգում։ «Քաղաքացիական պայմանագիրն» էլ հայտարարել է, թե Ավինյանը իրենց թեկնածուն է լինելու 2023 թվականին նախանշված ընտրություններին։ Ըստ էության, գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղուց այլևս վերածվել էր անգլիական թագուհու և հարցեր լուծում էին Տիգրան Ավինյանն ու նրա կողմից նշանակված փոխքաղաքապետերը։

Այժմ էլ փոխքաղաքապետ նշանակվելով՝ Ավինյանը ավելի է ամրապնդում իր դիրքերը։ Սա առանցքային նշանակություն ունի «Քաղաքացիական պայմանագրի» համար, հատկապես նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ակտիվացման և մամուլում շրջանառվող նախկին քաղաքապետի քրեական պատասխանատվության ենթարկելու ՔՊ մտադրության մասին լուրերի ֆոնին։

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների, Հայկ Մարությանին մեղադրում են, իբր Բագրևանդում ապօրինի ռեստորանային համալիրին ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվություն տալու մեջ։ Թույլտվությունը, ըստ գործի նյութերի, տրվել է 2019 թվականին և բնավ զարմանալի չէ, որ միայն 3 տարի անց, գործող իշխանությունները, մանրամասն տնտղելով Հայկ Մարությանի գործունեությունը, փորձում են միայն այժմ նրան նեղը գցել և պարտադրել չմասնակցել ընտրություններին, կամ էլ փորձում են մեկուսացնել։

Իսկ քաղաքապետարան գնալով՝ Ավինյանը ընդհակառակը ավելի ուժեղացնելու է իր ազդեցությունը, գրեթե միանձնյա է որոշելու Երևանի քաղաքապետարանին վերաբերող բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է Հրաչյա Սարգսյանին, ապա վերջինս այլևս համակերպվել է իր դերի հետ և միայն բանակցություններ է վարում հաջորդ ընտրություններին Երևանի առաջին փոխքաղաքապետ դառնալու հույսով։ 

Տարոն Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular