ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայի թագուհու դիակառքն ուղեւորվել է դեպի վերջին հանգրվան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շոտլանդիայի բնակիչները հրաժեշտ են տվել Մեծ Բրիտանիայի թագուհուն, երբ նրա դագաղը դուրս է բերվել Բալմորալից եւ ուղեւորվել «ուղեւորությունը» տեւելու է վեց ժամ, այստեղ նա հանգչելու է Սուրբ Ջայլսի եկեղեցում, տեղեկացրել է PA Media-ն։

Արեւի վառ լույսի ներքո միապետին տեղափոխող դիակառքն անցել է թագավորական նստավայրի դարպասներով, որը Եղիսաբեթ Երկրորդի ամառային նստավայրն էր։

Արքայադուստր Աննան եւ նրա ամուսինը՝ փոխծովակալ սըր Թիմ Լոուրենսը, հուղարկավորման ծեսի կազմում են եւ անցնում են լիմուզինով, հենց հանգուցյալ թագուհու հետեւից։

Նրա կաղնե դագաղը տանում են Բալմորալի վեց որսորդները, որոնց հանձնարարված է կատարել այդ խորհրդանշական ժեստը։

Շոտլանդիայի դրոշով եւ ծաղկեպսակով ծածկված դագաղը Բալմորալի պարահանդեսների սրահում էր, որպեսզի միապետի աշխատողները կարողանան հրաժեշտ տալ թագուհուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուքինգհեմի պալատը տեղեկացրել էր այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագուհու պետական հուղարկավորությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին։

Երեքշաբթի, սեպտեմբերի 13-ի օրվա երկրորդ կեսին թագուհու դագաղը Շոտլանդիայից Թագավորական ՌՕՈւ-ի ինքնաթիռով Էդինբուրգի օդանավակայանից նույն օրվա երեկոյան կտեղափոխվի RAF Northolt կայան։

Այնուհետեւ դագաղը կհասցվի Բուքինգհեմյան պալատ։ Չորեքշաբթի, սեպտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին դագաղը կտարվի Վեսթմինսթերյան պալատ, որտեղ թագուհին կհանգչի մինչեւ պետական հուղարկավորության սկսվելն առավոտյան։

Պետական հուղարկավորությունից հետո դագաղը Վեսթմինսթերյան աբբայությունից կհասցվի Վելինգտոնյան կամար։ Այստեղից դագաղը կտարվի Վինձոր, որտեղ դիակառքը կանցնի Երկար ծառուղով՝ դեպի Վինձորի ամրոցի Սուրբ Գեւորգի ժամատուն։ Հետո Սուրբ Գեւորգի ժամատանը տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում։ Նա երկիրը կառավարել է 70 տարի։ Նոր թագավոր է դարձել նրա որդին՝ Չառլզը, որը վերցրել է Կառլ Երրորդ անունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular