ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան նախատեսում է ստորջրյա անօդաչու սարքեր տրամադրել Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Discover24.ru-ն գրում է, որ «VTatarstane» պորտալի փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկա է փոխանցելու Ուկրաինայի զինված ուժերին ականներ որոնելու համար։ Դրանց օգնությամբ ուկրաինացի զինծառայողները հույս ունեն մաքրել Սև ծովի ջրերը։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ այդ ռազմական գաջեթները կօգնեն մաքրել ջրերը Ռուսաստանի Դաշնության հրամանատարության տակ գտնվող զորքերի կողմից դրված ականներից։ Այնուամենայնիվ, կա վարկած, որ ականապատ սարքերի ճնշող մեծամասնությունը տեղադրվել են հենց ուկրաինական զորքերի կողմից, սակայն պաշտոնական Կիևը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

Սև ծովը ականապատված թակարդներից մաքրելը և առանց զենքի գոտի ստեղծելն այսօր կարևոր գործոն է համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ, քանի որ հայտնի «հացահատիկի գործարքի» համաձայն՝ Թուրքիայի միջնորդությամբ, ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը պետք է արտահանվի նման ապառազմականացված միջանցքներով։ «Հացահատիկային գործարքը» կնքվել է եվրոպական բյուրոկրատների միջնորդությամբ՝ պարենային ճգնաժամի հնարավոր հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով։

Նյութը հրապարակաման պատրաստեց Կամո Խաչիկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular