ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարշավան ծրագրում է Կիև տեղափոխել Լեհաստանի ունեցած խորհրդային ամբողջ սպառազինությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Avia.pro-ն գրում է, որներկայումս Վարշավան դիտարկում է Ուկրաինա հսկայական քանակությամբ սպառազինություն փոխանցելու հնարավորությունը, որոնցից են նաև 500 տանկերը և մոտ 1000 БМП-1-երը: Դա ոչ միայն կփոխհատուցի Ուկրաինայում նման զրահատեխնիկայի բոլոր կորուստները, այլ նաև կհանգեցնի այդ զինատեսակների քանակի ավելացման։ Մինչ օրս Լեհաստանը զինված է մոտ 500 տանկով և հազարից ավելի БМП-1 հետևակի մարտական ​​մեքենաներով, էլ չենք խոսում խորհրդային արտադրության այլ զինատեսակների մասին, և որոնք կարող են դառնալ Ուկրաինային զենքի ամենամեծ մատակարարներից մեկը:

Այս պահին հայտնի է միայն, որ Վարշավան պատրաստ է իր զինտեխնիկան ու սպառազինությունն ուղարկել Ուկրաինա պայմանով, որ Լեհաստանին օպերատիվ կերպով տրամադրեն արտասահմանյան զենք՝ խորհրդայինը փոխարինելու համար։ Առայժմ չկան ուղղակի ցուցումներ, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին տանկեր և այլ զրահատեխնիկա կստանա Լեհաստանից, սակայն, հավանական է, որ դա միանգամայն հնարավոր դառնա հաջորդ տարվա սկզբին։

Ծանր սպառազինության փոխանցումը Ուկրաինա կարող է դառնալ շատ լուրջ սպառնալիք, քանի որ Լեհաստանը դեռ ունի մոտ հիսուն բազմակի օգտագործման հրթիռային համակարգեր, բազմաթիվ հրետանային կայանքներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլն: Փորձագետները նշում են, որ այս պահին ուղիղ բանակցություններ Վարշավայի և Կիևի միջև չեն վարվում, սակայն Միացյալ Նահանգները կարող է ապահովել լեհական զենքի փոխարինումը իր մատակարարումներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular