Արամայիս Գրիգորյանն Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին սպառնացել է հեռացնել, եթե ՀՀԿ-ի համար չաշխատի. բուժաշխատողները գործադուլ են հայտարարել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸArmLur.am-ը գրում է.
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեռ չնշանակված անցել է նախընտրական գործունեությանը: Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին Սերինե Հայրապետյանին և հրահանգել աշխատել «Հայաստանի հանրապետական» կուսակցության համար: Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեն ՀՀԿ-ին տան:
Տնօրենը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց, որ ինքը ի պատասխան մարզպետի հրահանգի՝ պարզաբանել է, որ անկուսակցական է, ծանրաբեռնված աշխատում է և չի կարող քարոզչական գործունեությամբ զբաղվել:
Իսկ մարզպետն իր հերթին հայտարարել է, որ դիմում-բողոքներ կան պոլիկլինիկայից այն մասին, որ Սերինե Հայրապետյանը հակաքարոզչություն է իրականացնում. «Ես մարզպետին խնդրեցի ինձ ապացույցներ ներկայացնել, թե ինչ դիմումների մասին է խոսքը, նա մերժեց՝ ասելով, որ ինձ ապացուցելու բան չունի:
Ես հեռացված եմ աշխատանքից: Եվ հիմա ողջ կոլեկտիվը հավաքված է իմ աշխատասենյակում: Պատրաստվում ենք դիմումներ ներկայացնել հանրապետության նախագահին, վարչապետին, ինչպես նաև մարզպետին: Որից հետո կգնանք մարզպետարան»,- հայտնեց պոլիկլինիկայի տնօրենը:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում