ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկաբեկել հայ զինվորի կերպարը․ Փաշինյանի մարտավարությունը ձախողվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզչական կեղտոտ հնարքների է դիմում ընդամենը մեկ նպատակով՝ պարտության ամբողջ մեղքը հայ զինվորականության, հայկական բանակի վրա բարդելու համար։ Այդ առումով, օգտագործելով իր քարոզչական հնարավորություններն ու ռեսուրսները, իրավապահ մարմինների խամաճիկ վիճակը, Փաշինյանն անընդհատ փորձում է հասարակության մեջ սերմանել, թե հայ զինվորականը, գեներալն ու սերժանտը, կամավորականն ու սպան դավաճաններ կամ վախկոտներ են։

Տակավին օրեր առաջ համացանցում տարածված տեսանյութը, թե ինչպես է հայ կամավորական Տարոն Անդրեասյանը միայնակ կանգնեցնում ադրբեջանական շարասյունը, հրաժարվում հանձնվել թշնամուն և, անօրինակ հերոսություն դրսևորելով նռնակով և ինքնաձիգով մինչև վերջ պայքարում, եկավ կրկին ապացուցելու ժողովրդին, որ հայ զինվորականը բնավ էլ վախկոտ ու դավաճան չէ, ինչպես փորձում են ներկայացնել Նիկոլ Փաշինյանն ու նրա սպասարկուները։

Հատկանշական է, որ գործող վարչախմբի ներկայացուցիչները առանձնապես ջանք չգործադրեցին ո՛չ համացանցում, ո՛չ մամուլում դրվատելու հերոսության այդ դրվագը, ընդհակառակը, փորձեցին մոռացության տալ։ Իսկ երեկ էլ թե՛ Արցախի քննչական կոմիտեն, թե՛ Հայաստանի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություններ տարածեցին դավաճանությունների վերաբերյալ։

Մի դեպքում նշվում էր, թե զինվորականը չի կատարել իր պարտականությունները ամսական 500 դոլար վարձատրության դիմաց, իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգի դիտավորությանբ կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ, չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, խափանել մարտական առաջադրանքը։

Արցախի քննչական կոմիտեն էլ տեղեկություն էր տարածել, թե գումարի և այֆոն հեռախոսի դիմաց փոխանցել են ադրբեջանցիներին պետական գաղտնիք հանդիսացող հույժ գաղտնի տեղեկություններ։ Սա հայկական բանակի դեմ քարոզչության հերթական դրսևորումն է։

Տարոն Անդրեասյանի հերոսության տարածումից անհանգստացած իշխանությունները կրկին փորձում են հանրությանը համոզել, թե հայ զինվորականը դավաճան է և մի քանի հարյուր դոլարի դիմաց վաճառում է պետական գաղտնիքները։

Միակ ելքը այս իրավիճակում, հայկական զինված ուժերի հեղինակությունը հանրության մեջ բարձրացնելն է, իսկ դրա համար հարկավոր է հեռացնել դավաճան իշխանությանը։ Ահա սա է իսկական դավաճանությունը, երբ հասարակության գիտակցության մեջ փորձում են սերմանել ամենավատ և ամենակեղտոտ թեզերը՝ վարկաբեկելով մինչև վերջ հայ զինվորին։

Ավետ Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular