ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քծնել ու քննադատել միաժամանակ․ Փաշինյանի երեսպաշտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս օգոստոսի սկզբին Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով 2 զոհ և մոտ երկու տասնյակ վիրավոր տալուց հետո, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խստորեն քննադատել էր ռուս խաղաղապահների գործողությունները։

Անդրադառնալով Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի գրավմանը և հայ զինծառայողների գերեվարմանը, մարտին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավմանը՝ կրկին խաղաղապահների ներկայությամբ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր, թե շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։

«Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»։

Փաշինյանն ավելի հեռու էր գնացել՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի շփման գծի անվտանգությունը եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափով չի ապահովում, հարկավոր է մտածել միջազգային մեխանիզմների գործարկման մասին, թե ի՞նչ միջազգային մեխանիզմներ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չէր հստակեցրել։ Օրեր առաջ Վլադիվաստոկում արդեն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ջանք չէր խնայում գովասանքի խոսքեր հղել ոչ միայն Պուտինին, այլ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։

«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել։ Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»,- նշել է Փաշինյանը։

Նա սակայն չի մանրամասնում արդյո՞ք որևէ կերպ փորձել է ճշգրտել Արցախում խաղաղապահ օպերացիայի մանրամասները Վլադիմիր Պուտինի հետ, թե բավարարվել է միայն քծնանքի դոզայով։ Ամեն պարագայում Նիկոլ Փաշինյանի արածը պարզ երեսպաշտություն է, որը նույնիսկ քաղաքական խուսանավում անվանել հնարավոր չէ։

Մի դեպքում արևմտյան տերերին հաճոյանալու համար նա քննադատում է ռուս խաղաղապահներին, իսկ մյուս դեպքում արդեն Ռուսաստանի նախագահի առջև ծնկում և գովում խաղաղապահներին, իսկ իրականությունը գտնվում է այս երկուսի մեջտեղում, որ եթե նույնիսկ խնդիրներ էլ կան, ապա պետք է այդ ամենը քննարկել ռուս գործընկերների հետ և մշտական պարզաբանումներ ստանալ, որպեսզի հնարավոր լինի ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ 

Էդգար Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular