Բելգրադը չի ճանաչի ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունը. Վուչիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում սոցցանցերում ասել է, որ Բելգրադը չի ճանաչի ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունը, փոխզիջում է հարկավոր։
«Խոսակցությունը Սերբիայի ապագայի մասին է, Կոսովոյի ճանաչման խոսք լինել չի կարող։ Հենց հիմա խոսում ենք ԵՄ-ի Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության եւ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության խորհրդականներ Էմանուել Բոնոյի եւ Յենս Պլետների հետ, միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝ համաձայն Սերբիայի սահմանադրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1 244 բանաձեւի»,- գրել է Վուչիչը Instagram-ում եւ տեղադրել լուսանկար հանդիպումից։