ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարությանը՝ վարչախմբի թիրախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի սենսացիոն տեսանյութից և «Քաղաքապետը» անվանումով ներկայացման անոնսից հետո, ակնհայտ էր, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են նրա դեմն առնելու համար։
 
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայկ Մարությանը պատրաստվում է այդ մոնո ներկայացման ժամանակ օգտագործել Նիկոլ Փաշինյանի իրեն ուղղված ձայնային հաղորդագրությունները, որոնք բավականին լուրջ սկանդալային բացահայտումներ կարող են լինել։ Հայկ Մարությանի հայտարարությունից հետո գրեթե տասնյակ ներկայացումների տոմսեր հաշված ժամերի ընթացքում վաճառվեցին։
 
Փաշինյանական իշխանությունն, իհարկե, ամեն ինչ անելու է նրա ներկայացումը կանխելու, իսկ Հայկ Մարությանին հնարավորության դեպքում մեկուսացնելու համար։ Մասնավորապես, երեկ տեղեկություն հայտնվեց, թե ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։
 
Տվյալներ են ստացվել, թե իբր Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարին առանց նպատակային նշանակությունը փոխելու Բագրևանդ փողոցում գտնվող հողամասում տրամադրել է ռեստորանային համալիրի վերակառուցման ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն։ Այլ հարց, որ Մարությանը բավական զգույշ է եղել իր աշխատանքի ընթացքում և ցանկացած փաստաթուղթ մինչև վերջ ուսումնասիրել է։ Ընդամենը ՊՎԾ հայտարարությունների և այժմ էլ դաշտ նետված այս կեղծ ահազանգի վերաբերյալ կարելի է փաստել, որ փաշինյանական ռեժիմն ամեն ինչ անելու է իր նախկին մերձավոր զինակցին մեկուսացնելու, նրա հնարավոր մոնո ներկայացումը կանխելու համար։
 
Ավելին, Հայկ Մարությանն ինքն էլ չի բացառում, որ մտադիր է առաջիկայում մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, ինչը կարող է լրջորեն սասանել փաշինյանական վարչախմբի դիրքերը և լուրջ հարված կարող է լինել նրանց դիրքերին, և սա է ըստ ամենայնի պատճառը, որ ցանկանում են գործ սարքել Հայկ Մարությանի նկատմամբ։
 
Մովսես Հայրապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular