ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ՀՀ տարածքով Ադրբեջանին միջանցք չենք տալու, բայց ճանապարհ տալու ենք․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների։ Այս մասին Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սպառնալիքների մասին հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այլ բան է, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։ Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին, ուզում եմ հստակ լինի․ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանց որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և պատրաստ ենք տալ ցանկացած պահի»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այս մասով առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին։

«Որ պահին Ադրբեջանը ընդունի այդ առաջարկները, դրանց հիման վրա կարելի է փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը։ Հավաստիացնում եմ՝ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում։ Ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև օգտակար է ՀՀ-ի համար, Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիար համար էլ։ Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ, այ դա սպառնալիք է»,- նշել է Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ շատ է ցանկանում հասնել ճանապարհների բացմանը։

«Սպառնալիք ուրիշ բանի մեջ կա, միջազգային հարթակներում հայտարարում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանից, բայց երբ օգտագործում է «Արևելայն Զանգեզուր» արտահայտությունը, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր»։ Այս ամեն ինչի տակ թաքնված նկրտումներ կան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular