ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լապշինի նախադեպը». Բաքուն փորձում է Ղարաբաղի շուրջ ստեղծել «տեղեկատվական վակուում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մոսկվան խորը հիասթափված է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Մինսկի որոշմամբ: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու նրա իրավունքները և հետաքրքրությունները պահպանելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական հետաքրքրությունների պահպանման համար՝ նրան շուտափույտ իր ընտանիքին վերադարձնելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ: 
Իսրայելի ԱԳՆ–ն էլ հայտարարություն է տարածել, որ Լապշինի գործը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

Բելառուսի կողմից, որն ի դեպ ՀՀ–ի դաշնակիցն է ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում, Լապշինի արտահանձնումը Բաքվին քաղաքական ժեստ էր թե Մոսկվային`ռուս–բելառուսական հարաբերությունները վերջերս տնտեսական հողի վրա բավականին լարվալ էին, թե ՀՀ–ին։ Մինսկն այդ քայլով ցուցադրեց, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում ոչ միայն չի աջակցելու ՀՀ–ին, այլև դիտարկում է Ադրբեջանին իր համար ավելի կարևոր տնտեսական, ռազմա–քաղաքական գործընկեր, քան Երևանին։ Լուկաշենկոն «Լապշինի գործը» փորձելու է «թանկ վաճառել» Ալիևի վրա`ստանալով ադրբեջանական նավթ, ներդրումներ, ինչպես նաև բելառուսական ռազմա–արդյունաբերական համալիրի համար հնարավոր գործարքներ`Բաքվին զենքերի վաճառքի կապակցությամբ։
Մինսկը գիտակցում էր, որ Մոսկվան սուր է արձագանքելու Լապշինի արտահանձնմանը, սակայն գնաց այդ քայլին`այստեղ պետք է լինի քաղաքական հաշվարկ։

Այլևս հետ պտտեցնել այս պատմությունն անհնար է`Լապշինն արդեն Բաքվում է և ադրբեջանական իշխանությունները շոու են կազմակերպելու Լապշինի գործից`ցուցադրելով, որ ցանկացած լրագրող, քաղաքական գործիչ, բլոգեր, ով կայցելի Արցախ կարժանան Լապշինի ճակատագրին։
Ինչպիսի լուծում էլ ստանա Լապշինի գործը միևնույն է`Ադրբեջանը տեղակատվական առումով շահել է`նա կարողացել է հասնել նրան, որ Մինսկն արտահանձնի նրան, իսկ մինչ այդ`Ռամիլ Սաֆարովն էր Հունգարիայից տեղափոխվել Բաքու`չնայած հայկական կողմի բազմաթիվ բողոքների։ Ադրբեջանն օգտագործում է իր նավթային, խավիարային դիվանագիտությունը`լոբբինգ է անում իր շահերը, իսկ թե ուր է հայկական դիվանագիտությունը, ԱԳՆ–ը և այլ ծառայությունները`դա արդեն հռետորական հարց է։

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության եւ ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության եւ ժողովրդավարության միջեւ առկա խորը անդունդը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»,-ասել է նա:

ՀՀ–ի ԱԳՆ–ի արձագանքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ`ինչպես կարող է շատանալ հոսքը`այո, զբոսաշրջիկները, այն էլ հիմնականում ազգությամբ հայ այցելում եմ Արցախ, սակայն օտարազգի հասարակական գործիչները, լրագրողներն արդեն տաս անգամ մտածելու են և մի կշեռքի նժարին դնեն`Ադրբեջանի կողմից աշխարհի ցանկացած անկյունում հետապնդվելու վտանգն ու Բաքու այլևս մուտք չգործելու հեռանկարը`«սև ցուցակում» հայտնվելու պատճառով, իսկ կշեռքի մյուս նժարին`պատերազմական գոտի համարվող Ղարաբաղ այցը`այստեղ օտարազգիների մոտ գործելու է ոչ թե հայրենասիրությունը, հայկական Արցախը տեսնելու հետաքրքասիրությունը, այլ սառը դատողությունն ու հաշվարկը։ 
Իրադարձություններն Արցախում օտարազգիները կարող են լուսաբանել տարածաշրջանային`ադրբեջանական, հայկական ԶԼՄ–ների վրա հղումով, քոմենթով կամ ՀՀ–ում պահելով թղթակից, ով կմեկնի Արցախ ու կլուսաբանի իրադարձությունը։ 
Օտարերկրացի լրագրողների, փորձագետների, հասարակական–քաղաքական գործիչների մուտքն Արցախ խոչընդոտելու Ադրբեջանի ռազմավարությունը հետագայում միայն նոր թափ է ստանալու։

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular