ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քծնանքի մաստեր կլաս՝ Նիկոլ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վլադիվաստոկում երեկ կայացել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի քանի այլ երկրների առաջնորդներ։

Ըստ էության, այդ նիստը վերածվել է քծնանքի երեկոյի, որտեղ իրական մաստեր կլասը ցույց է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդսմին, նրա ամբողջ խոսքը կառուցված է եղել Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնելու վրա, և Փաշինյանն ամեն ինչ արել է Ռուսաստանի գործող իշխանություններին համոզելու, թե հենց ինքն է միակն ու անկրկնելին, որի վրա կարող է Ռուսաստանը խաղադրույք անել Հայաստանում։

Մինչդեռ, Փաշինյանի խոսքում վտանգավոր մի քանի ելևէջներ կան, որոնք կարող են լրջագույն խնդիրներ հարուցել, մասնավորապես, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Փաշինյանը վերածել է Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող գործընթացների, հայտարարել, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարող է կարգավորվել Ռուսաստանի միջնորդությամբ և հովանավորությամբ, նշել, թե Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ կհաջողվի տարածաշրջանում իրավիճակը պահել վերահսկողության տակ։

«Կան ուժեր, որոնք կարծում են՝ Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայով և կարելի է օգտագործել իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է Փաշինյանը՝ փաստացի տակառ գլորելով ոչ միայն Ադրբեջանի, այլև արևմտյան երկրների հետ։

«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է»,- ոչ ավել, ոչ պակաս ընդգծել է Փաշինյանը։

Հարցին, արդյո՞ք չի վախենում, որ Արևմուտքի կողմից կարող են Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվել Ռուսաստանի հետ շփումների պատճառով, Փաշինյանը հայտարարել է. «Կարծում եմ վախենալն այնքան էլ օգտակար դիրքորոշում չէ, պետք է աշխատել կառավարելու առաջացող սպառնալիքները և փորձել ոչ միայն տեսնել սպասվող հնարավորությունները, այլ նաև աշխատել, որ այդ հնարավորությունները բացվեն»։

Ըստ էության, Փաշինյանի խոսքից Արևմտյան երկրները կարող են տպավորություն ստանալ, թե Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները, իսկ թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի վրա քաղաքական և տնտեսական առումով, խոսելն ավելորդ է: Իհարկե, Փաշինյանը տարբերակ չուներ Ռուսաստանին չքծնելու, սակայն դա կարող էր անել չափի մեջ և բավականին ողջամիտ, Հայաստանին վտանգի տակ չդնելու համար։

Թերևս պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլոր հնարավորությունները սեփական իշխանությունը ամրապնդելու համար և առանձնապես թքած ունի Հայաստանի կենսական շահերի վրա։

Հովհաննես Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular