ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում առաջարկել են հանրաքվե անցկացնել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացման հարցով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինային և տեղի ընդդիմությանը մեղադրել է Թբիլիսին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու ցանկության մեջ՝ առաջարկելով այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը։

«Վրաստանում պատերազմ են ուզում, երկրորդ ճակատ, ուղղակի շանտաժի չեն դիմում… Կրկնում եմ, իհարկե, լավ կլիներ, որ բացահայտ դուրս գային ու ուղիղ ասեին մարդկանց, թե ինչ են պահանջում, վրաց ժողովրդին հարցնեին, թ. նրանք ցանկանում են ընդգրկվել պատերազմի մեջ՝ ի դեմս երկրորդ ճակատի... Մենք կարող ենք նաև պլեբիսցիտ անցկացնել այս թեմայով, հարցնել ժողովրդին, վրաց հասարակությանը»,- ասել է Կոբախիձեն։

Քաղաքական գործիչը հավելել է, որ «եթե բնակչության մեծամասնությունը ցանկանում է կռվել մինչեւ վերջին վրացին, ապա մենք կարող ենք դա քննարկել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular