ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտեր»-«Բավարիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սեպտեմբերի 7-ին կհյուրընկալվի Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին»։

Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 1.80 է։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.90, ոչ ոքի արդյունքինը՝ 4.10 գործակցով։

«Ինտեր» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի 2010-2011 թվականների մրցաշրջանի 1/8 եզրափակիչում։ Առաջին խաղում «Ինտերը» Միլանում պարտվել էր 0:1 հաշվով, պատասխան խաղում իտալական թիմը Մյունխենում հաղթել էր 3:2 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular