ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին:

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

«Անկասկած, Թուրքիան մեզ համար բարեկամ երկիր է։ Թուրքիան մեզ համար շատ կարևոր գործընկեր է թե՛ քաղաքական և թե՛ առևտրատնտեսական համագործակցության առումով։ Մենք գիտենք, որ Թուրքիան չի միացել հակառուսական ապօրինի պատժամիջոցներին, Թուրքիան իրականում վարում է ինքնիշխան, անկախ արտաքին քաղաքականություն»,- նշել է Պեսկովը:

Ըստ նրա` երկու երկրների համագործակցության ներուժը հսկայական է և դեռ ամբողջությամբ չի օգտագործվել:

Միաժամանակ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի հարցում:

Անդրադառնալով  Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի փորձերին,  Պեսկովն նշել է. «Ինչ վերաբերում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, ապա այս հարցում ոչինչ չի փոխվել։ Մեզ պետք չէ հանդիպում միայն հանդիպման համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular