ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը դրական առաջընթաց է նկատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում դրական առաջընթաց է արձանագրել: Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որի 9-րդ կետում խոսք է գնում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման մասին:

«Դրանից հետո 2021 թվականի հունվարի 11-ին այս անգամ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել ենք հայտարարություն եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով:

Այդ նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը կստանա տրանսպորտային ուղիները Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը կստանա ուղիներ Հայաստանի տարածքով, բայց գլոբալ առումով դա նոր միջազգային առևտրային ուղիների բացում է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցով:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում Ռուսաստանի օգնությամբ կկարողանանք լուծել այդ հարցը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ լուծված չէ: Կա դրական առաջընթաց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում, բայց ամեն ինչ լուծված չէ, որովհետև պետք է լուծել իրավական հարցերը, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է աշխատեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով այդ ճանապարհներն անցնում են: Այդ սկզբունքի հիման վրա մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը, ի դեպ, տրամաբանորեն անվանում ենք հայկական խաչմերուկ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի տարածքով կանցնեն ճանապարհները, որոնք կապում են Արևելքը Արևմուտքի և Հարավը Հյուսիսի հետ:

«Կարծում եմ, որ այդ նախագիծը ոչ միայն կարևոր է տարածաշրջանային երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, Հեռավոր Արևելքի երկրների և Արևելքի, Աֆրիկայի երկրների համար»- ասաց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular