ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ չի կարելի խաչ, լինզա կամ մահացած մարդու իրեր կրել. 5 իր, որոնցից պետք է խուսափել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այն, ինչ կրում է մարդը (հագուստ, զարդեղեն, հմայիլներ և այլ աքսեսուարներ), օժտված է որոշակի էներգետիկայով, որը միշտ չէ, որ դրական է լինում: Կան իրեր, որոնք մարդ չպետք է կրի ոչ մի դեպքում:

Գոյություն ունեն բազում նախանշաններ և սնոտիապաշտություններ, որոնք բացատրում են տվյալ արգելքները: Ինչու չի կարելի կրել մահացած մարդու իրերը Հանգուցյալների իրերը մահվան էներգետիկա են ճառագում: Նրանք, ովքեր հավատում են անդրշիրիմյան աշխարհին, պնդում են, որ մարդու մահվանից հետո հոգու մասնիկը մնում է նրա անձնական իրերի վրա:

Դա կարող է վատ հետք թողնել այն մարդու ճակատագրի վրա, ով կրում է այդպիսի իրեր: Կենդանի մարդուն կարող են անցնել հանգուցյալի հիվանդությունները, ճակատագիրը և նույնիսկ՝ սովորույթները: Ինչու չի կարելի կրել օտար մարդու մատանիները Համարվում է, որ մատանիները պահպանում են իրենց նախկին տիրոջ էներգետիկան:

Մատանին զուտ անձնական իր է, որում պարփակված է դրա տիրոջ և ուժը, և թուլությունները: Չի կարելի նաև տալ սեփական մատանին ուրիշին, նույնիսկ փորձելու համար, հատկապես՝ ամուսնականը: Մարդը կարող է գողանալ Ձեր հաջողությունը, եթե նույնիսկ մատանին նրա մոտ մնացել է 1 րոպեից էլ քիչ:

Ինչու չի կարելի կրել ոսկի Կարծիք կա, որ ոսկյա զարդեր կարելի է կրել ոչ բոլոր մարդկանց: Ընդհանրապես, այս մետաղը շատ բարդ է՝ ըստ իր էներգետիկայի: Ասում են, որ ստեղծագործող և ռոմանտիկ մարդկանց չարժե ոսկի կրել: Ոսկյա զարդերը մարդուն դարձնում են ավելի ինքնավստահ, ուժեղ և կամային, սակայն դրա փոխարեն՝ վերցնում են շատ ուժ: Ինչու չի կարելի խաչ կրել Հավատացյալ մարդկանց միջև չեն դադարում վեճերը խաչ կրելու հարցի վերաբերյալ:

Ոմանք ասում են, որ խաչ կրելը գրանցված չէ Աստվածաշնչում, մյուսները պնդում են, որ խաչը հավատի և դժվար րոպեի պաշտպանության սիմվոլն է: Բայց և առաջինները, և երկրորդները պնդում են, որ խաչ կրել չի կարելի նրանց, ովքեր դրա մեջ ոչ մի միտք չեն դնում: Ինչու չի կարելի կրել լինզաներ Ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդ լինզաներ է կրում: Ոչ մի վատ բան:

Բայց, ինչպես վստահեցնում են էզոթերիկները, լինզաների հաճախ կրումը հանգեցնում է ինտուիցիայի մակարդակի իջեցման: Դուրս է գալիս, որ մարդ, ում տեսողությունը վատացել է, սկսում է ավելի խորը զգալ շրջապատող աշխարհը և այն ամենը, ինչ տեղի է ունենում: Կրելով լինզաներ՝ նա կորցնում է այդ ընդունակությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular