ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՌԻԱ Նովոստի».Միջուկային զենքը կօգնի հասնել Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակին Ուկրաինայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ryazan.life-ը գրում է, որ քանի որ Զապորոժիեյի ատոմակայանի հնարավոր աղետալի սցենարի շուրջ խուճապը մարում է, ռուս-ուկրաինական հակամարտությունը միջուկային ճակատամարտի վերածելու մասին շահարկումները սկսել են նոր թափ ստանալ: Այդ թեմայով հոդված է հրապարակել ՌԻԱ Նովոստիի լրագրող Պյոտր Ակոպովը։

Հոդվածագիրը պնդում է, որ արևմտյան երկրներում կան մի շարք մարդիկ, ովքեր ահաբեկում են ժողովրդին ռուսական միջուկային զենքով։ Ընդ որում, դա արվում է ոչ թե հայրենասիրության զգացումն ամրապնդելու, այլ քարոզչության նպատակով, քանի որ Արևմուտքի առաջնորդներին անհրաժեշտ է պատճառ կամ պատմություն, որը կբացատրի նրանց հակառուսական քաղաքականությունը և զենքի առաքումը Կիև։

Այնուամենայնիվ, մինչ արևմտյան վերնախավը փորձում է հսկողության տակ պահել իր ողջ ժողովրդին, Չիկագոյում ամերիկացի վերլուծաբան և գիտնական Ջոն Միրշայմերը վերլուծել է հակամարտությունը և ենթադրել Ուկրաինայում ռազմական գործողությունների սրման երեք հնարավոր սցենար:

Առաջինն ու երկրորդը բավականին նման են, քանի որ երկու կողմերն էլ՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի, կարող են սրման գնալ հաղթելու կամ պարտությունից խուսափելու համար։ Իսկ երրորդը ենթադրում է պատահական էսկալացիա։ Բայց և այնպես, այդ արդյունքներից յուրաքանչյուրում իրադարձությունների նույն զարգացումն է լինելու. Ամերիկան որոշելու է ​​անձամբ մասնակցել պատերազմին կամ էլ Ռուսաստանը միջուկային զենք է օգտագործելու, կամ գուցե և ընդհանրապես երկու տարբերակն էլ լինեն միարժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular