ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանն ու Ռուսաստանը ավարտել են խորհրդակցությունները լաստանավային հաղորդակցության գործարկման շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանը և Ռուսաստանը ավարտել են խորհրդակցությունները Սև ծովով լաստանավային հաղորդակցություն սկսելու շուրջ։

Նախարարությունը այդ հայտարարությամբ պատասխանել է ընդդիմադիր պատգամավոր Պաատա Մանջգալաձեի հարցմանը նաև նշելով, որ լաստանավային նախագիծը նախաձեռնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մինչդեռ Վրաստանն այդ հարցում ավելի շուտ գործընկեր է։

«Այս տարվա հունիսին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խնդրեց մեզ սկսել Փոթի-Կովկաս լաստանավային նավագնացությանը, որը հայկական պետության նախագիծն է։ Այդ խնդրանքի հիման վրա խորհրդակցություններ են անցկացվել համապատասխան տրանսպորտային ընկերությունների միջև», —նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագիրը կմեկնարկի 2005 թվականի երկաթուղային-լաստանավային փոխադրումների համար նավահանգիստների համատեղ օգտագործման մասին համաձայնագրի հիման վրա, ըստ որի Վրաստանը պարտավորվում է տարանցիկ առևտրային միջանցք տրամադրել դեպի ծով ելք չունեցող երկրներին, որի մասին ստորագրվել է համապատասխան կոնվենցիա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular