ԱՄՆ-ը հայտարարել է Թայվանի դեմ «ագրեսիայի» դեպքում Չինաստանի վրա հարձակվելու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը պատրաստ է հարձակվել Չինաստանի լոգիստիկ ուղիների վրա, եթե Թայվանի դեմ «ագրեսիվ» գործողություններ սկսվեն։ Այս մասին երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, հայտարարել է ամերիկացի գեներալ Քլինթոն Հինոթը՝ Ատլանտյան խորհրդի (The Atlantic Council) համաժողովում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ-ը հարձակվելու է Չինաստանի լոգիստիկ ուղիների վրա՝ Թայվանի դեմ «ագրեսիվ զորավարժությունները» բարդացնելու համար, ասել է գեներալը։ Նա նաև հույս է հայտնել, որ Չինաստանը, որպես «պոտենցիալ հակառակորդ», դեռ «կանդրադառնա» այս հայտարարությանը։
Գնահատելով այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, գեներալն ասել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, թե որքան կարևոր է նյութատեխնիկական բաղադրիչը ցանկացած հակամարտությունում։ «Այս ինտենսիվության ռազմական հակամարտությունում դժվար է նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել», - ասել է Հինոթը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ ունի բոլոր միջոցները՝ կանգնեցնելու Չինաստանի լոգիստիկան։ ԱՄՆ զինվորականներն ամեն ինչ կանեն դա կասեցնելու համար, եզրափակել է նա։