ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Պապիկյանը մերժել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամներին՝ այցելել եռամսյա հավաքների տեղակայման վայրեր․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն արգելել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին այցելել եռամսյա վարժական հավաքների անցկացման վայրեր։

Այս մասին Գեղամ Մանուկյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Օգոստոսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմել էի, որ թույլտվություն ստանայի գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամյանի հետ այցելել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքների անցկացման վայրեր։

Իբրև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներ, երկուսս էլ ակտիվ մասնակցել ենք հանձնաժողովում պաշտպանական ոլորտի, ցավոք, շատ քիչ ներկայացվող բոլոր նախագծերի քննարկմանը։ Շատ հաճախ դրանք եղել են նաև աշխատանքային բնույթի՝ լայն հանրությանը ոչ հասանելի։

Մեր այցի նպատակը բխում է նաև մեր խորհրդարանական պարտականությունների բուն շրջանակից։ Օգոստոսի 18-ին հղված գրությանը պաշտպանության նախարարը բարեհաճեց պատասխանել, օրենքը խախտելով, միայն երեք շաբաթ անց։ Երեկ ստացածս գրությամբ Սուրեն Պապիկյանը մտացածին ու կեղծ հիմնավորումներով մերժել է Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամներիս լինել եռամսյա հավաքների տեղակայման վայրերում, իբր հավաքներին ընդգրկված անձնակազմը գտնվում է ներդաշնակման, զինվորական կարգապահության պայմաններին ընտելանալու փուլում։ Խոսքը այն հավաքի մասին է, որի զորակոչվածների շրջանում արդեն եղել են դժբախտ դեպքեր, ցավոք նաև՝ մահվան ելքերով։ Այն հավաքի, որի մասնակիցներին արդեն տրվում է կարճաժամկետ արձակուրդ։ Արդեն տևական ժամանակ է, որ պաշտպանության նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում հանձնաժողովի ընդդիմադիր անդամներիս այցելել մարտական հենակետեր, զորամասեր և առաջնագիծ։ Դրան հակառակ, իշխանական պատգամավորների ֆոտոսեսիաների համար զորմասերը միշտ բաց են ու հասանելի։ Ի դեպ, երկարամյա այս հավաքի հետ կապված պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից արդեն երկրորդ մերժումն եմ ստանում։ Ավելի վաղ, մինչև հավաքը, հաշվի առնելով, որ որդուս ևս ծանուցագիր էր եկել, իսկ նա գտնվում է անազատության մեջ, դիմել էի՝ ինձ զորակոչելու խնդրանքով։ Հատուկ շեշտել էի, որ պատգամավոր լինելուս հանգամանքը հաշվի չառնեն։ Բայց կրկին ստացել էի մերժում, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱԺ պատգամավոր լինելուս պատճառաբանությամբ։ Թերևս Սուրեն Պապիկյանն իր մերժման համար ունի հիմնավոր վախ՝ այս եռամսյա հավաքը սովորական չէ, ունի քաղաքական պատճառներ ու հավաքի վայրերում կարելի է տեսնել հարյորավոր մեր հայրենակիցների, որոնց ծանուցագիր էր ուղարկվել, քանի որ նրանք մասնակցում էին Դիմադրության շարժմանը, համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular