ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակի վարկաբեկման օպերացիան շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական բանակի հրամանատարների դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած հետապնդումների ֆոնին, ամենազարմանալի իրավիճակը, որը ցնցել է և ապշեցրել է ողջ հանրությանը, զինվորականության բացարձակ քար լռությունն է իր դեմ ապօրինությունների վերաբերյալ։ Ընդսմին Արցախի պաշտպանության նախկին նախարարներ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո անցել է մի քանի օր, սակայն բանակի սպաների հսկայական մասը, ինչպես նաև բարձրագույն ղեկավարությունը որևէ կերպ մանրամասներ չեն հայտնում 44-օրյա պատերազմում Հայաստանի գործող իշխանությունների վարքից, ստեղծված իրավիճակի համար նրանց պատասխանատվության մասով։

Տպավորություն է, թե որոշել են գառի կեցվածքով գնալ կառափնարան՝ ամեն գնով պաշտպանելով փաշինյանական իշխանությանը։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, որոշ սպաներ, որոնք կարծում են, որ կարող են լռել և իրենց համար նպաստավոր պայմանների հասնել, լավ չէին ճանաչում Փաշինյանին։

Փաշինյանը կզոհաբերի նրանց բոլորին, մինչև ստանա անձնական պատասխանատվությունից լիովին խուսափելու հնարավորություն։ Հասարակական ընկալման տեսակետից Շուշին սկզբունքային նշանակություն ունի, ուստի իշխանությունները ցանկանում են պատերազմի այս դրվագը արագ բարդել տարբեր դերակատարների վրա։

«Ինձ համար այդ դեպքերը պատահական չեն, մեղադրանք է առաջադրվել այն մարդկանց, ովքեր դարձել են ռազմական գործողությունների դերակատարներ»,- նշում է Տիգրան Աբրահամյանը։

Խոսքը Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի մասին է, որոնց 44-օրյա պատերազմի ժամանակ անփութության մեղադրանքներ են առաջադրվում։ Եվ բնականաբար գործող իշխանությունների օրոք անհնար է օբյեկտիվ քննություն ակնկալել։ Ավելին գործող իշխանությունները իրենք են ծաղրում նույն այդ անվանի և անբասիր ռազմական կենսագրություն ունեցող սպաներին։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրինակ հայտարարում է, թե իր համար չափազանց մեծ ցնցում էր Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքը, և հուսով է, թե այդ մեղադրանքը չի հաստատվի։

Իհարկե, Անդրանիկ Քոչարյանն ինքն էլ, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ պատասխանատու է 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության համար, իսկ նրա արածը պարզ երեսպաշտություն է, անվանի հրամանատարներին հեղինակազրկելու և վարկաբեկելու փորձ, ինչը, ըստ էության, նշանակում է, որ գործող իշխանությունները մի կողմից փորձում են բանակի այլ ներկայացուցիչների համոզել, թե նրանց հերթը չի հասնի, մյուս կողմից հետևողականորեն ոչնչացնում են բարձրագույն հրամանատարությանը և հայկական բանակի գաղափարը իրենցից ամեն գնով պատասխանատվությունը մի կողմ շպրտելու համար։

Արկադի Ղամբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular