ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լու­ծում­ներ պետք է գտնել, բայց ոչ գո­վազդն ար­գե­լե­լու ճա­նա­պար­հով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսպես կոչված, «բեթինգի գովազդի» փաստացի արգելման մասին օրենքը, որ ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 11-ից, լուրջ քննադատությունների տեղիք է տվել մասնագիտական շրջանակներում: Շատերի կարծիքով, օրենքը որևէ օգուտ չի տալու, փոխարենը մեծ վնասներ է հասցնելու սպորտին, լրատվամիջոցներին ու ՀՀ տնտեսությանը:

«Խնդիրն այն է, որ սահմանափակումները փաստացի վերաբերում են հայկական ընկերություններին: Սա նշանակում է, որ պարզապես գովազդի վերաբաշխում է լինելու, քանի որ հարթակների մեծամասնությունը, ուր այցելում են հայաստանցիները, հայկական չեն: Օրինակ՝ ռուսաստանյան օնլայն կինոթատրոններ են, և այնտեղ պարզապես արտասահմանյան խաղատների ու խաղադրույքներ կատարելու կայքերի գովազդ է: Այսինքն, մարդիկ այդ գովազդից, առնվազն ինտերնետով, մեծ հաշվով, չեն ազատվելու, ուղղակի գումարը կվերաբաշխվի, կգնա ուրիշ ընկերությունների, որոնք Հայաստանում չեն»,«Փաստի» հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա, իհարկե, նաև խնդիր է սպորտի համար, լուրջ խնդիր է նաև մամուլի համար, քանի որ օնլայն գովազդի մեծ մասը կրկին այդ ընկերություններից է: «Կարծում եմ՝ լուրջ անկում է ունենալու օնլայն գովազդը: Առնվազն նրանք, ովքեր կգան փոխարինելու, այդ նույն բյուջեները, ըստ իս, չեն ծախսի: Այս առումով առնվազն պետք է հաշվի առնել նաև մամուլի ֆինանսական անկախության հարցը: Եթե այս արգելքը մտնում է՝ պետք է հաշվի առնել այլ լծակներով լրատվամիջոցներին օժանդակելու հարցը»,-ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ, իհարկե, կարևոր հարց է այն հանգամանքը, երբ խաղադրույքներ կատարելը համատարած է դառնում, մարդիկ վարկով խաղադրույքեր են անում, տուն են վաճառում:

«Իհարկե, լուծումներ պետք է գտնել,-ասաց մեր զրուցակիցը,- օրինակ՝ եվրոպական երկրներում կան լուծումներ. այսպես կոչված, ավելի պատասխանատու խաղադրույքների ոլորտ ձևավորելու մասին է խոսքը: Այս դեպքում ոչ թե գովազդի ոլորտում, այլ յուրահատուկ ձևով սահմանափակումներ են մտցնում խաղադրույք դնողների համար, որպեսզի թույլ չտան, որ մարդն իր ամբողջ ընտանիքի բյուջեն կարողանա ծախսել խաղադրույքների վրա: Այսինքն, ամեն դեպքում, մեկ որոշմամբ հարցը հաստատ չի լուծվի»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նշում է, որ շուկայական հարաբերությունների պայմաններում գովազդը, որպես այդպիսին, պետք է լինի: «Գովազդը, որպես այդպիսին, չի կարող որոշիչ դեր խաղալ՝ այդ ծառայություններից օգտվողն, այսպես թե այնպես, կգնա այդ քայլին:

Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից պետք է վարվի այնպիսի բացահայտ կամ ոչ բացահայտ քաղաքականություն, ըստ որի՝ ռացիոնալ դաշտից հեռացող քաղաքացիները կբերվեն արդյունավետության դաշտ: Այսինքն, յուրաքանչյուր քաղաքացի կաշխատի իր պոտենցիալով, կստեղծի հավել յալ արժեք, հակառակ պարագայում մենք տրիվիալ, հասարակ սպառողներ ենք դառնում, իսկ երկիրը վերածվում է խաղատան»,-մեզ հետ զրույցում ասաց Բոստանջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular