ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…բրեյսջամփինգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել ադրենալին ստանալ օգտագործելով պարաշուտով թռիչքները: Ճիշտ է, հիմա ինքնաթիռից կամ ուղղաթիռից ցատկելը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Ուստի էքստրեմալ մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն կա այնպիսի սպորտաձևի նկատմամբ, ինչպիսին է բրեյսջամփինգը: Բրեյսջամփինգը պարաշյուտով թռիչք է ստատիկ հարթակից: «BASEjumping»-ն իր անվանումն ստացել է «jump» - թռչել և «BASE» բառերից, որը հապավում է կազմված «building»՝ կառույց, «antenna»՝ աշտարակ, «span»՝ կամրջի բացվածք և «earth»՝ երկիր բառերից: Սրանք են այն հիմնական օբյեկտների ցանկը, որոնցից բրեյսջամփերները հիմնականում իրականացնում են իրենց թռիչքները: Ի տարբերություն ինքնաթիռից ցատկերին բրեյսջամփինգում  ցատկերը կատարվում են ավելի ցածր բարձրություններից և օգտագործվում է հատուկ կառուցվածքի պարաշյուտ, քանի որ դրա բացումը տեղի է ունենում գետնի մակարդակից ոչ ավելի, քան 30 մետր բարձրության վրա:

Բրեյսջամփինգի պատմությունն ուղղակիորեն կապված է պարաշյուտների առաջացման հետ։ Առաջին անգամ 12-րդ դարում են պարաշյուտի նման սարքեր օգտագործել չինացի ակրոբատները, ովքեր այն օգտագործել են որպես ապահովագրություն իրենց ելույթներում։ Պարաշյուտով առաջին ցատկը կատարել է Լուի Սեբաստիան Լենորմանը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի աստղադիտարանի աշտարակից 1783 թվականին: 14 տարի անց՝ 1797 թվականին, նրա ցատկը, արդեն օդապարիկից, կրկնել է ֆրանսիացի հայտնի օդագնաց Անդրե Ժակ Գարներենը: 20-րդ դարի սկիզբը նշանավորվել է Ֆրեդերիկ Լոյի 1912 թվականին ամերիկյան Ազատության արձանից ցատկով։ Դրանից հետո եղել են բազմաթիվ այլ անհատական ցատկեր տարբեր երկրներում և տարբեր տեղերից: Բրեյսջամփինգի ոճը առաջին անգամ ցուցադրվել է «Լրտեսը, ով սիրում էր ինձ» ֆիլմում: Այնուամենայնիվ այդ բոլոր թռիչքները եղել են մեկանգամյա և համակարգված բնույթ չեն կրել։ Բրեյսջամփինգի ի հայտ գալու իրական օրը կարելի է հաստատապես համարել 1978 թվականի ամառը, երբ օգոստոսի 8-ին ամերիկացի օդային տեսանկարահանող Կարլ Բենիշը կարողացել է տեսախցիկով նկարահանել իր չորս ընկերներին  Կապիտանի գագաթից (Կալիֆորնիա, ԱՄՆ) ցատկելիս։ Նա ինքը ձեռնպահ է մնացել ցատկելուց։ Հետագա տարիներին ստատիկ օբյեկտներից ցատկերը սկսել են բազմապատկվել: Դա արդեն հանրության համար խաղ չի եղել, այլ էքստրիմի սիրահարների ժամանց։ Բենիշը, որը համարվում է բրեյսջամփինգի հայրը, 1981 թվականին կազմել է բոլոր այն ցատկերների ցուցակը, որոնք իրականացվել  են «բազային» հապավմանը համապատասխանող օբյեկտներից: Ինքն այդ ցուցակում եղել է միայն չորրորդը, իսկ կինը՝ երրորդը։ Ցուցակում առաջինը եղել է ամերիկացի Ֆիլ Սմիթը։ Ներկայումս այդ ցուցակում բրեյսջամփերների թիվն արդեն գերազանցել է 2000-ը։ Բայց Բենիշը դրանով չի սահմանափակվել։ Նա ամեն ջանք գործադրել է մարզաձևը հանրահռչակելու համար շարունակելով տեսանյութեր նկարահանել իր սիրելի ժամանցի մասին և թողարկել այդ էքստրեմալ սպորտի ամսագիր։ Կարլ Բենիշի կյանքը ողբերգականորեն ընդհատվել է 1984 թվականին, երբ նա վթարիէ  ենթարկվել Նորվեգիայում ժայռից ցած նետվելու ժամանակ: Բայց նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Բրեյսջամփինգը տարեցտարի ավելի ու ավելի է տարածված  դառնում աշխարհում։

Բրեյսջամփինգի աշխարհի առաջին առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում 2001 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր կանոնավոր կերպով անցկացվում են այդ սպորտաձևի առաջնություններ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular