ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքական ուժերին պակասում է անկեղծությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի քաղաքական ուժերին և առաջին հերթին ընդդիմադիր ուժերին պակասում է անկեղծությունը։ Նրանք որևէ կերպ չեն խոստովանում իրենց պաշտոնավարման կամ քաղաքական գործունեության զբաղված օրերին իրականացրած սխալների մասին, ինչի հետևանքով էլ մանիպուլյացիաների և կեղծիքների ահռելի դաշտ են տալիս գործող վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։
 
Փաշինյանը, օրերս ամառային դպրոցի մասնակից աշակերտների հետ հանդիպմանը խոսել է ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին, նա հայտարարել է, թե խորհրդարանում շատ հարցեր են բարձրացվում սուր հարցեր են բարձրացվում, բայց կան հարցեր, որոնք պետք է քննարկել դռնփակ, իսկ ընդդիմությունը հրաժարվում է։
 
«Հիշում եմ, որ երեք չորս անգամ մեր կողմից եղել է առաջարկ դռնփակ ֆորմատով հանդիպման, որպեսզի այս ամբողջ պրոցեսները, տեղեկատվությունը կիսեմ իրենց հետ, բայց մերժել են, դրա համար կար նաև կոնկրետ պատճառ, նրանք մեզ համարում են դավաճան, մեզ համարում են, որ հողերը տվել ենք, հողերը ծախել ենք և այլն։ Դրա համար ես իրենց էլ եմ հասկանում, որովհետև այստեղ կոնֆլիկտ է առաջանում, եթե հանկարծ գան մեզ հետ քննարկեն և դուրս գան, համոզված եմ, որ դռնփակ հանդիպումից դուրս գալուց հետո մեզ վնասող որևէ հայտարարություն չեն կարող անել, նման քննարկումների ժամանակ ես բաց, անկեղծ ամեն ինչի մասին պատմում եմ»,- ստել է Նիկոլ Փաշինյանը։
 
Նա հայտարարել է, թե այդ հանդիպումներից հետո ընդդիմությունը վատ վիճակում կհայտնվի, քանի որ չի կարողանա պատասխանել արմատական տրամադրված մարդկանց։ Իհարկե, գործող վարչապետի պաշտոնը զբաղեցնող այս անձը լկտիանալու բոլոր իրավունքներն ունի, ընդդիմադիրները թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական երբեք բաց և թափանցիկ չեն խոսել իրենց սխալների մասին, հանրության հետ հարաբերվելիս մշտապես պահել են որոշակի թաքնված տեղեկատվություն, ինչի պատճառով էլ դեռևս Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները գտնվում են իշխանության ղեկին։
 
Մինչդեռ հարկավոր է ընդամենը երեք բան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը զրկվի իշխանությունից։ Առաջինը և ամենակարևորը հասարակության հետ բաց և թափանցիկ խոսելն է, հստակ ներկայացնել իրենց տեսլականը, անելիքների, երկրին սպառնացող վտանգների մասին, կոնկրետ ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե շարունակի պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանը։
 
Միայն դրանից հետո ընդդիմության բոլոր սեգմենտները կկարողանան հանրությունից ակնկալել լուրջ աջակցություն՝ տարատեսակ քաղաքական պրոցեսների նկատմամբ։ Երկրորդ և ամենակարևորը, սեփական առաջնորդի ներկայացումն է, միայն դրանից հետո հանրությունը վստահ կլինի, թե ում հետևից է գնում, ումով է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին։
 
«Փաշինյանին հեռացնենք, հետո կորոշենք» սկզբունքը ոչ միայն սխալ է, այլ նաև արդեն ապացուցել է իր անարդյունավետությունը և հանրության համար վտանգավոր լինելը։
 
Երրորդ և ամենակարևոր խնդիրը ուղեղային կենտրոնի ստեղծումն է, որը պետք է հստակ տեսլական ներկայացնի՝ ու՞ր է գնում, ի՞նչ է անում և ինչպե՞ս է անելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որպեսզի դուրս գա ստեղծված իրավիճակից։ Բոլոր այս հարցերի պատասխանները չափազանց կարևոր են, կենացային մակարդակի որևէ հրապարակային հայտարարություն լավ է միայն հանրահավաքների ժամանակ, սակայն իրականում քաղաքացիները հստակ ցանկանում են հասկանալ ու՞մ հետևից են գնալու, ի՞նչ են անելու, ի՞նչ է իրականում իրենց սպասվում։ Բոլոր այս հարցերին պատասխանելուց հետո, հնարավոր կլինի ակնկալել լուրջ աջակցություն և վարչախմբի հեռացում։
 
Նորայր Գրիգորյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular