Թուրքիան հունական օդուժին մեղադրել է ՆԱՏՕ-ի առաքելությունն իրականացնող թուրքական ինքնաթիռը որսալու փորձի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան Հունաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ի առաքելությունն իրականացնող թուրքական ծովային պարեկային ինքնաթիռը որսալու փորձի համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովստին՝ հղում անելով Anadolu գործակալությունը։
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում ունեցած իր աղբյուրներին հղումով, Հունաստանը «կտրուկ մեծացրել է իր ագրեսիվ պահվածքը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում», Թուրքիայի օդային ու ջրային տարածքներում խախտումների դեպքերի քանակը նախորդ տարվա 1123-ի համեմատ զգալի աճել է՝ հասնելով 1616-ի միայն ընթացիկ տարվա ութ ամսվա ընթացքում։
Ըստ թուրքական լրատվականի՝ օգոստոսի 15-ից գրանցվել է հունական օդաչուների կողմից պարեկային ծառայություն իրականացնող թուրքական ինքնաթիռների հետապնդման 14 միջադեպ, որոնցից վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին։
«Հունական ռազմաօդային ուժերը փորձել են որսալ թուրքական ծովային պարեկային ինքնաթիռը, որն առաքելություն էր կատարում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում անվտանգության ապահովմանն ուղղված «Sea Guardian» առաքելության շրջանակներում: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ինքնաթիռը զինված չի եղել: Գերատեսչությունից հայտնել են, որ հունական կողմի գործողություններին տրվել է համարժեք պատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ։