ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանը նոտա կուղարկի Գերմանիա՝ ռեպարացիաների մասին բանակցություններ սկսելու առաջարկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են նոտա ուղարկել Գերմանիա՝ ռեպարացիաների վճարման մասին բանակցություններ սկսելու առաջարկով։ Նրա խոսքով՝ Լեհաստանը պետք է փոխհատուցում ստանա Գերմանիայից, որպեսզի «լեհ-գերմանական հաշտությունն օրինակելի լինի», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք Գերմանիա դիվանագիտական նոտա կուղարկենք եւ կոչ կանենք բանակցային գործընթաց սկսել։ Մենք կփորձենք հասնել դրան բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր հնարավոր ուղիներով»,- Մորավեցկուն մեջբերել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը։

«Որպեսզի լեհ-գերմանական հաշտությունը օրինակելի լինի, մեզ փոխհատուցումներ են հարկավոր, որովհետեւ առանց դրանց լեհ եւ գերմանացի ժողովուրդների միջեւ մշտապես անարդարության զգացողություն կլինի»,- ավելացրել է Մորավեցկին։

2017թ. Լեհաստանում ստեղծվել է հատուկ խորհրդարանական հանձնաժողով Գերմանիայից ռեպարացիաներ ստանալու հարցով։ Բեռլինը հայտարարել է, որ մտադիր չէ փոխհատուցումներ վճարել Լեհաստանին, քանի որ 1953թ. Վարշավան պաշտոնապես հրաժարվել է ռեպարացիաներից։ Սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները Գերմանիայից պահանջել են վճարել ռեպարացիաներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի կրած կորուստների համար։ Ռեպարացիաների չափը Լեհաստանը գնահատել է 6,2 տրլն զլոտի (մոտ 1,3 տրլն դոլար), գրել է «Коммерсантъ»-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular