ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ. ռուսական կոնտինգենտը շարունակելու է իրականացնել իր խնդիրները ԼՂՀ-ում»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ  չնայած Լաչինի միջանցքում ճանապարհի շահագործման դադարեցմանը, ռուս խաղաղապահները կշարունակեն իրականացնել իրենց խնդիրները Հայաստանն ու Արցախը կապող նոր ճանապարհին։ Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։

«Եթե մենք խոսում ենք ապագայի մասին, ապա այս այլընտրանքային Լաչինի նոր ճանապարհի, որը սկսվում է Կոռնիձոր գյուղից և այնուհետև վերին ճանապարհով, շրջանցելով Լաչինն ու Շուշան գնում է դեպի Ստեփանակերտ,  անվտանգության պահպանման հիմնական խնդիրները կշարունակվեն իրականացվել ռուս խաղաղապահների կողմից։ Նրանք իրենց հենակետերը տեղափոխել են նոր ճանապարհ։ Հուսանք, որ 2020 թվականին եռակողմ համաձայնագրերով նախատեսված հնգամյա ժամկետի ավարտին ռուս խաղաղապահները կողմերի համաձայնությամբ կշարունակեն մնալ Լեռնային ղարաբաղում»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ադրբեջանական զորքերը գրավել են Լաչին քաղաքը դրանով իսկ դադարեցնելով Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող մայրուղու երթևեկությունը։ Նրանց միջև հաղորդակցությունը կիրականացվի նոր շրջանցիկ ճանապարհով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular