Իրանը 51 քաղաք է զինել քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ ցանկացած արտաքին հարձակում կանխելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը 51 քաղաք է զինել քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ ցանկացած արտաքին հարձակում կանխելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ լարվածության սրման համատեքստում:
«Քաղաքացիական պաշտպանության սարքավորումները հնարավորություն են տալիս Իրանի զինված ուժերին բացահայտել և վերահսկել սպառնալիքները », - Reuters-ի փոխանցմամբ` ասել է պաշտպանության փոխնախարար, գեներալ Մեհդի Ֆարահին:
Նա չի նշել այն երկրները, որոնք կարող են սպառնալ Իրանին: