ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոները

ՄՇԱԿՈՒՅԹ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորաիայում այժմ մաքրվում, ամրակայվում և վերականգնվում են 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված իրերը. Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ: Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում:

ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոներից այժմ վերականգնվում է 10 միավոր առարկա, որոնք եղել են բեկորային վիճակում։ Դրանք նախ առանձին-առանձին լվացվել են, մաքրվել, այնուհետև՝ սկսվել է հավաքման փուլը:

Աննա Բաղդասարյան- «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող ․«Որպեսզի պատկերացնեք ինչ աշխատանք ենք կատարում, նշեմ, որ օրինակ մեկ միավոր առարկա՝ ասենք կավե սափոր ամբողջական վերականգնելու համար հնարավոր է ամիսներ աշխատենք, որովհետև լինում է, որ ինչ որ մասնիկ է բացակայում կամ այնքան էլ ամուր չի կպել կավը և այլն, իսկ մենք պետք է վերականգնենք այն այնպես ինչպես եղել է հազարամյակներ առաջ»:

10-ը առարկայից այս պահին հավաքվել է 3 ամբողջական և երկու թերի կավե անոթ, մնացածը՝ հավաքման փուլում է, հնագիտական նյութերի բացակա հատվածները լրացվում են գիպսով։

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII/XXI – VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Ըստ որում, պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII – XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում տարբեր ժամանակաշրջաններում պեղումներ են իրականացվել. Առաջինը՝ 1905-1906 թթ. այստեղ պեղումներ է իրականացրել Երվանդ Լալայանը: 1960-ականններին՝ հնագետ Գեդեոն Միքայելյանը: 1989-1991 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նորակառույցների բաժնի հնագիտական արշավախումբը (ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան) դամբարանադաշտի պահպանված հատվածում պեղել է շուրջ չորս տասնյակ քարարկղային և հիմնահողային դամբարաններ, որոնցում հանդիպում են անհատական և խմբային թաղումներ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասել է․ «Ներքին Գետաշենի տարածքում պեղված դամբարանների հնագիտական նյութի ուսումնասիրությունը վկայում է, որ այստեղ թաղված են եղել տվյալ հասարակության սոցիալական վերնախավի ներկայացուցիչները և հիմնական հանգուցյալի հետ նույն դամբանախցում հայտնաբերվել են նաև զոհաբերված և տիրոջն անդրաշխարհ ուղեկցող մարդկանց խումբ՝ կազմված տարբեր տարիքի տղամարդկանցից, կանանցից և երեխաներից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular