ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նոր հորիզոններ է նվաճում Եվրոպայում՝ ի վնաս Հայաստանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը նոր հորիզոններ է նվաճում Եվրոպայում, և այդ հանգամանքը չի կարող լրջագույն բացասական ազդեցություն չունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Արցախի հարցի հետագա ճակատագրի վրա։

Ալիևը նախօրեին այցելել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, որտեղ քաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկում՝ դիվանագիտական թաղամասում, տեղի է ունեցել Ադրբեջանի նոր դեսպանատան բացման արարողությունը։

Ընդհանրապես Հռոմն առանցքային նշանակություն ունի եվրոպական քաղաքականության համար, իսկ Իտալիայում բավական հզոր է հայկական լոբբիի դիրքերը, և Ադրբեջանի այս նոր ոտնձգությունները վկայում են, որ Ալիևը մտադիր չէ կանգ առնել ձեռք բերածի վրա և շարունակում է բոլոր միջոցներով պայքարել թե՛ Սփյուռքի, թե՛ հայկական կառույցների և թե՛ հայկական ժառանգության ու հայկական հետքի դեմ՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները։

Իսկ երեկ Չեռնոբիո քաղաքում ընթացող միջազգային համաժողովում Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան մինչև 32 միլիարդ խորանարդ մետրի, դրա համար, սակայն, անհրաժեշտ են նոր ներդրումներ ու ֆինանսական միջոցներ։

«Մենք պատրաստ ենք դրան, սակայն անհրաժեշտ է, որ նաև մեր գործընկերները մասնակցեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հիշեցրել է Եվրամիության ու Ադրբեջանի միջև ամռանը կնքած գազային պայմանագիրը, որով Բաքուն պարտավորվել է առաջիկա 5 տարիներին կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան առնվազն 20 միլիարդ խմ-ի։ Իսկ այժմ իր հնչեցրած 32 միլիարդ խմ-ը, հատկապես ռուսական գազի մատակարարների դադարեցման ֆոնին, լուրջ իրավիճակ կարող են փոխել Եվրոպայում, հատկապես հիմա՝ ձմռան նախաշեմին, երբ Եվրոպայում քաղաքական լուրջ ցնցումներ կարող են սպասվել, Ադրբեջանից ստացող գազը առանցքային նշանակություն ունի եվրոպական քաղաքականության համար։

Դեռևս 44-օրյա պատերազմից առաջ շատ էր շեշտվում, թե եվրոպական տարբեր երկրներ աջակցում են Ադրբեջանին՝ հաշվի առնելով միայն ընդհանրապես էներգառեսուրսները, իսկ այսօր արդեն Ալիևը, պատերազմում տարած իր հաղթանակից հետո, մտադիր է ավելի ամրապնդել իր դիրքերը և դրա համար օգտագործել իր հիմնական էներգետիկ ռեսուրսները։

Հայաստանն այս առումով հակադրելու և հակազդելու որևէ հնարավորություն պարզապես չունի։ Փոխարենը կարող էր դեմ լինել Բրյուսելի ակտիվացմանը ղարաբաղյան կարգավորման հարցում հատկապես, որ Մոսկվան ևս շահագրգռված է և նյարդայնանում է հակամարտության կարգավորումը Եվրոպա տեղափոխելու հեռանկարից։ Բայց փաշինյանական ռեժիմը խաղում է ադրբեջանական օրակարգով և որևէ կերպ մտադիր չէ դադարեցնել իր ապազգային քաղաքականությունը։

Դավիթ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular