ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դուրս է մղվում ղարաբաղյան կարգավորման գործընթացից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politnavigator.net–ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի վրա Մոսկվայի ճնշման վերջին լուրջ լծակն է: Այս մասին PolitNavigator-ի թղթակիցին ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար (Երևան), քաղաքական դիտորդ, Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Հայկ Խալաթյանը։

«Այժմ երկու բանակցային գործընթացներ են մրցակցում միմյանց հետ։ Առաջինը Բրյուսելի հովանու ներքո է, որին աջակցում է նաև ԱՄՆ-ը, երկրորդը Մոսկվայի հովանու ներքո է։ Նախագահ Ալիևը իրականում մրցավազք է կազմակերպել Ռուսաստանի և Արևմուտքի միջև. ո՞վ է նրան օգնելու առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ասել է Խալաթյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանն առաջարկում է սահմանազատել, ապաշրջափակել հաղորդակցությունները, բայց միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագայի համար այն հույսով, որ դա թույլ կտա լծակներ ունենալ երկու կողմերի վրա, բայց ավելի մեծ չափով Ադրբեջանի վրա:

«Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մոսկվայի համար Բաքվի վրա ճնշում գործադրելու վերջին լուրջ լծակն է։ Ադրբեջանի իշխանությունները դա քաջ գիտակցում են, հետևաբար, հաշվի առնելով 2020 թվականի պատերազմում տարած հաղթանակը, նրանք ցանկանում են հիմա փակել այդ թեման և հասնել նրան, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի և Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս»,- պարզաբանել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ում վերջերս կայացած ճեպազրույցներից մեկում հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պետք է անցկացվի Մոսկվայում, սակայն ի վերջո այն տեղափոխվեց Բրյուսել։

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվորեն ցույց է տալիս, որ ավելի մոտ է Բրյուսելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, Արևմուտքի հետ միասին, կարողացավ ստիպել Հայաստանին մասնակցել ԵՄ մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը։

Առայժմ խաղաղության պայմանագիր չի լինի, բայց հարց է, թե արդյո՞ք կսկսվի աշխատանքային խմբի ձևավորման գործընթաց, որը կսկսի պատրաստել այդ փաստաթուղթը։ Սա մեծապես կախված է նրանից, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստ են անտեսել Մոսկվայի կարծիքը և նախապատվությունը տալ բրյուսելյան ձևաչափին։

Հայաստանի մի շարք արևմտամետ քաղաքական ուժեր, որոնք սերտորեն կապված են իշխանությունների հետ, արդեն իսկ առաջ են քաշում այն ​​գաղափարը, որ պետք է որքան հնարավոր է շուտ պայմանագրեր կնքվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ընդ որում ակնարկելով, որ նույնիսկ Ղարաբաղի հաշվին։ Նրանց կարծիքով, դա կօգնի ազատվել Ռուսաստանից»,- ասել է վերլուծաբանը։

Փորձագետը կանխատեսել է, որ եթե նույնիսկ ներկայիս գործընթացը խթանվի Մոսկվայի հովանու ներքո, հավանականություն կա, որ Ռուսաստանին «խնդրեն հեռանալ տարածաշրջանից»։

«Եթե Ռուսաստանի Դաշնության կողմից խթանվող խաղաղ կարգավորումը տեղի ունենա բացառապես իր դաշնակցի շահերի հաշվին, ապա դա միանշանակ չի ընկալվի հայ հասարակության մեջ։ Բացի այդ, գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ղարաբաղյան պատերազմում կրած պարտության, ինչպես նաև այլ զիջումների ողջ պատասխանատվությունը, որոնց պետք է գնա Երևանը, վերագրվի Մոսկվային»,- եզրափակել է Խալաթյանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular