ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Բաքուն շարունակելու է հարձակողական քաղաքականություն վարել Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ ադրբեջանական զորքերի կողմից Լաչինի միջանցքի գրավումը Բաքվի ակտիվ քաղաքականության շարունակությունն է, որը իրականություն է դարձնում ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ձեռք բերված հաջողությունները։ Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։

«Այս մասին բավականին շատ վարկածներ և ենթադրություններ կան։ Վարկածներից մեկով ենթադրվում է, որ Լաչինի (Բերձոր), Զաբուխի (Աղավնո) և Սուսայի (Ներքին Սուսա) վաղաժամկետ հանձնումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ անձնական բանավոր պայմանավորվածությունների արդյունք է։ Համենայն դեպս, նման վարկած արտահայտվում է որոշ հեռագրային ալիքներով և դա համոզիչ կերպով չի հերքվում։ Բայց, ամեն դեպքում, գործ ունենք 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի կատարման հետ՝ իրենց փուլերով։ Այստեղ ամբողջ հարցը ժամանակային է, քանի որ շրջանցիկ ճանապարհի կառուցման համար երեք տարի ժամկետ էր հատկացվել։ Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը հետևողական է, ի սկզբանե պնդել էր, որ այդ հարցը պետք է շուտափույթ լուծվի և իր հատվածը երեք տարվա փոխարեն ստախանովյան ոճով կառուցել էր մեկուկես տարում։ Մինչդեռ հայկական կողմը, ըստ երևույթին, հույս ուներ ինչ որ կերպ հետաձգել այդ փուլի սկիզբը։ Դե, Լաչինի շրջանում մենք տեսանք էսկալացիա օգոստոսի սկզբին, երբ Ադրբեջանը հստակ հասկացրեց, որ շարունակելու է լիարժեք օգտվել այն առավելություններից, այդ թվում ռազմական և քաղաքական, որոնք ստացել է վերջին տարիների արդյունքներով, մասնավորապես, 2020 թվականի պատերազմով», - ասել է Անդրեյ Արեշևը:

Փորձագետն ընդգծել է, որ Փաշինյանից բավականին շփոթեցնող բացատրություններ են հնչում այս հարցի շուրջ, սակայն, ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում, համապատասխանում է ՀՀ կառավարության ղեկավարի մտածելակերպի և վարքագծի տրամաբանությանը, որը տեղ է գտել նրա մի շարք ելույթներում և  «Երկրի մյուս կողմը» հոդվածների ժողովածուում, որտեղ նա ուղղակիորեն որոշակի դիրքորոշում է արտահայտել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ այժմ նախկին «անվտանգության գոտու» առնչությամբ, որն ընդգրկում է նաև Լաչինի շրջանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular