ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատերազմի օրերին անընդհատ զանգահարել է Արզումանյանին և հարցրեր` Շուշին հանձնե՞լ եք. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ ՔԿ-ի ներկայացրած բացատրությունը, թե ինչու են ձերբակալել Արցախում հայտնի Միշկոյին, մեկ բառով հետեւյալն էր՝ նրան մեղադրում են Շուշին հանձնելու մեջ։ Արզումանյանը, իրականում, կարող է տիրապետել արժեքավոր տեղեկատվության, թե ով է իրականում հանձնել Շուշին, կամ ում հրահանգով է հանձնվել։

Այս ձերբակալումից հետո մեզ ուշագրավ դրվագ պատմեցին պատերազմի վերջին օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին Արցախի ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի այդ օրերի շփումներից։ Պարզվում է՝ Փաշինյանը շատ հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավիճակ է ճակատում, եւ ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»։ Արզումանյանը սկզբում զարմացել է այդ հարցից, ապա մի օր էլ զայրացել է, թե՝ «պետք է տա՞նք»։ Եվ երբ Հայաստանի վարչապետը չափից դուրս շատ է միջամտել ու անհանգստացրել իր «անիմաստ հարցերով», Միքայել Արզումանյանը կտրուկ ասել է․

«Սրանից հետո Ձեր հարցերն ուղղեք Օնիկ Վիկտորովիչին»․ խոսքը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին է։ Դրանից հետո Արզումանյանի ու Փաշինյանի հարաբերությունները լարվել են։ Իսկ Շուշիի անկման նախօրեին թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Շուշիի մի այնպիսի դիրքի, որի տեղը, զինվորականների պնդմամբ, անհնար էր կռահել, եթե կոորդինատները հակառակորդը չունենար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular