ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրենքն իր նպատակին չի ծառայելու, փոխարենը մեծ վնասներ է հասցնելու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիներին ընդունված օրենքների մեծամասնությունը ոչ միայն որևէ օգուտ չեն տալիս, այլ հակառակը՝ մեծ վնասներ են հասցնում երկրին: Դրանք հաճախ կա՛մ պարզապես չմտածված, չքննարկված օրենքներ են ու օրենսդրական փոփոխություններ, կա՛մ միտված են բացառապես իշխանական ուժի ու վերջինիս սպասարկող առանձին անհատների ու միավորների շահերը սպասարկելուն:

Դրանցից մեկը ուժի մեջ է մտնելու առաջիկա օրերին, որով արգելվելու են բուքմեյքերական ընկերությունների և շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդները: Արտաքուստ, կարծես, գաղափարը լավն է՝ պայքարել մոլախաղերի դեմ: Իրականում բազմաթիվ փորձագետների համոզմամբ, այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է:

Ըստ այդմ, գովազդի արգելմամբ, խաղացողների թիվը չի նվազելու, մի խոսքով՝ «ղումարը» չի վերանալու, ավելին՝ չի պակասելու: «Սուրբ տեղը» դատարկ չի մնա, կլրացնեն, պայմանականորեն ասած, «1XBet»-երը, որոնց վրա որևէ ազդեցություն պետությունը չի կարող ունենալ: Փոխարենը ահռելի կորուստներ են կրելու մարզաշխարհը, այդ թվում՝ ֆուտբոլը, լրատվամիջոցներն ու տնտեսությունը: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ չէ, որ բացատրել են վերոնշյալը՝ շեշտելով նաև սպասվող վնասների մասին, բայց, ինչպես երևում է, կա՛մ ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող «պրինցիպներ» կան, կա՛մ որոշակի շրջանակներ կարգին լոբբինգ են արել:

Մասնագիտական շրջանակներում կարծում են, որ քպականների համար էական չէ, որ տուժելու է տնտեսությունը, իսկ օրենքը իր նպատակին չի ծառայելու, կարևորը լրատվամիջոցներին վնաս տալն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular