ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սպասել բրյուսելյան հանդիպումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այսօր նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նախորդ հանդիպումը ևս կայացել էր Բրյուսելում երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։ Այն ժամանակ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել։

Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կայացել է երեկ Մոսկվայում։ Մհեր Գրիգորյանն ու Շահեն Մուսաֆաևը քննարկել են մի շարք հարցեր՝ մասնավորապես կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ, պայմանավորվածություն են ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։

Նախքան Բրյուսել մեկնելը ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին օրակարգի վերաբերյալ, որ քննարկելու են «Խաղաղության պայմանագրի» վրա զբաղվող աշխատանքային խմբի հարցը։

Գործող իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցների այս տեղեկությունը՝ խուսանավելով և հրաժարվելով որևէ տեղեկություն հայտնել։

Ըստ էության, թե՛ Մոսկվայում կայացած հանդիպումը և թե՛ Բրյուսելում կայանալիք հանդիպումը որևէ դրական առաջընթաց չեն նախանշում Հայաստանի և Արցախի համար։ Ավելին, նույն Ադրբեջանը, մի կողմից քննադատում է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններին Շուշի չայցելելու համար, մյուս կողմից՝ ակտիվորեն օգտվում Եվրամիության ընձեռնած հնարավորություններից, հայկական կողմի առջև նոր պարտավորություններ բացահայտելու։

Երեկ, «Բռնի անհետացումների զոհերի» միջազգային օրն էր, Հայաստանի Արտգործնախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություններ են հայտնել, թե 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։ Քննադատելով Ադրբեջանին՝ նրանք նշում են, թե ադրբեջանական իշխանությունները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց վերաբերյալ։

Այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպումն էլ որևէ առաջընթաց չի նախանշելու ռազմագերիների վերադարձի հետ կապված։ Այդ առումով բոլորովին էլ զարմանալի չէ, որ զոհված զինծառայողների ծնողները երեկ բողոքի ակցիա էին անում դատախազության դիմաց՝ հեռացող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։ 

Սամսոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular