ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արզականում 35-ամյա կնոջ սպանության և մեկ այլ անձի սպանության փորձի դեպքով քրգործ է հարուցվել․ ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության և նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին,  նշված գյուղի բնակչուհուց, որով տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իրենց հարևանը՝ 46-ամյա տղամարդը, բաց պատուհանով մտել է իրենց ննջասենյակ, ծեծի ենթարկել ամուսնուն, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում դանակով մեկ հարված է հասցվել նաև իր աջ արմնկային հատվածին, որից հետո հարևանը, դանակը գցելով, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44֊-155-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է վերջինիս կնոջ դին՝ պարանոցը մասամբ կտրված վիճակում:

Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող 2 դանակ և արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular