ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցում հայերեն գրելով ոչ թե օտարվում ենք աշխարհից, այլ հակառակը՝ դառնում քաղաքակիրթ աշխարհի հարազատը. Վահե Ղազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահե Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր համացանցում հայերենով գրելու օրն է:

Ասում են՝ կարևոր չէ, թե փողոցային բառերո՞վ ես արտահայտում ասելիքդ, թե՞ մաքուր հայերենով, կարևորը՝ ասելիքդ է: Այս հատվածային մոտեցումը ջերմ արձագանք է գտնում թերուսների մոտ: Իրականում ամեն խոսք իր լեզուն ունի, որի ընտրությունը կախված է ասելիքի տեսակից, բովանդակությունից, ինչպես նաև՝ այն լսարանից, որին ուղղվում է:

Օրինակ. Հին հունարենում զրույցի լեզուն կոչվում էր էպոս, գիտական և իրավական տեքստերինը՝ լոգոս, իսկ ավանդազրույցի և առասպելի լեզուն՝ միֆոս: Այսպիսով՝ տարբեր հարթություններում տեղեկություն փոխանցելու համար կիրառում էին նույն լեզվի տարբեր բառեր և տարբեր կանոններ:

Պարզ ասած՝ բանավոր զրույցի լեզվով գիտական կամ իրավաբանական տեքստեր չէին կազմում, և՝ հակառակը: Նույն տրամաբանությամբ մի ժամանակ կարծում էին, թե համացանցային լեզուն չի կարող հայերեն լինել, այլ միայն՝ լատինատառ: Այդ պնդումը հիմնավորելու համար բերվում էին ցնդաբանական պատճառաբանություներ, թե լատինատառը քաղաքակրթական ընդհանրություն է ապահովում, իսկ հայերենն այդ հարթության մեջ անկատար է:

Այնինչ, ժամանակակից ծրագրերի մատչելիությունը հայերենով հաղորդակցվելու և տեղեկություն տարածելու լիարժեք հնարավորություն են ստեղծում: Բացի այդ հայերենով կարելի է առավել ճշգրիտ արտահայտել հայ օգտատիրոջ ասելիքը:

Իսկ ամենակարևորը՝ համացանցում հայերեն գրելով ոչ թե օտարվում ենք աշխարհից, այլ հակառակը՝ դառնում քաղաքակիրթ աշխարհի հարազատը, և մեր համեստ տեղեկատվական լուման ներդնում մարդկության մշակութային առաջընթացի շնորհակալ գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular