ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև մենք չհասկանանք մեր ձախողումների խորքային պատճառները, վերափոխվելու և ոտքի կանգնելու հնարավորություն չենք ունենալու. Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Մինչև մենք չհասկանանք մեր ձախողումների խորքային պատճառները, վերափոխվելու և ոտքի կանգնելու հնարավորություն չենք ունենալու:
 
Նշեմ դրանցից մեկը:

Իմ խորին համոզմամբ, անհատական մակարդակում մենք աշխարհի ամենաանմեղ, արդար ու ազնիվ ժողովուրդն ենք, անհատապես ոչ մի բանում մեղավոր չենք:
 
Կատարենք մի փոքր վարժություն. մեր շրջապատում քանի՞ մարդ գիտենք, որ պատրաստ է ընդունել իր սխալը, իրեն մեղավոր ճանաչել ինչ-որ հարցում և ստանձնել մեղքի իր բաժնի պատասխանատվությունը:

Օրինակ, ՀՀ քրեակատարողական մարմիններում կան հազարավոր դատապարտյալներ: Ինչ ե՞ք կարծում, նրանց քանի՞ տոկոսն է իրեն մեղավոր ճանաչում կատարած հանցանքի համար:
 
Ասեմ, 2-ից 4%-ը, ոչ ավել, այնտեղ բոլորն անմեղ են, ինչպես և մնացած բոլոր համակարգերում ու հարաբերություններում:
 
Մենք մի ժողովուրդ ենք, որ պատրաստ ենք մեղադրել բոլորին ու ամեն ինչ. Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, լավ ապրող հարևանին, հաջողակ գործարարին, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները:

Մի խոսքով մեղավոր են բոլորն ու ամեն ինչ, բացի մեզնից, ինձից ու քեզնից:

Սա հստակ ախտորոշում է, որի դեղատոմսը մեկն է. գտնել համարձակություն նայել հայելու մեջ, գտնել սեփական սխալն ու մեղքը սեփական անհաջողությունների ու ձախողումների մեջ, ընդունել այն ու աշխատել այլևս երբեք չկրկնել նույն սխալները, ստանձնել պարտավորություն աշխատել այդ սխալներն ուղղելու և դրանց հետևանքները վերացնելու համար:
 
Կարճ ասած, մինչև ինչ-որ մեկին մեղադրելը պետք է հասկանալ, իսկ դու ամեն ինչ ճիշտ ե՞ս արել, հարգել ու պաշտպանել ե՞ս օրենքները, բարեխիղճ կերպով կատարել ե՞ս քո սոցիալական առաքելությունը, ազնիվ ե՞ս եղել պետության նկատմամբ, հավատիմ ե՞ս եղել քո ընկերներին, բարեկամներին ու հարևաններին:

Եթե ազնվորեն պատասխանես այս հարցերին ու գտնես, որ այո, ապա իրավունք կունենաս մեղադրել բոլորին ու ամեն ինչ:
 
Իսկ եթե ոչ, ապա փոփոխությունը սկսիր քեզնից. վերաիմաստավորիր անցյալդ, գնահատիր ներկադ ու մտածիր ապագայիդ մասին . . .
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular