ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող

ՍՊՈՐՏ

Հայաստանի ձյուդոի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, օգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Նախապատրաստվելով այդ առաջնությանը՝ թիմն օգոստոսի 10-ից վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել է Վրաստանի Գորի քաղաքում:

Գոռն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկյանում հաղթանակի է հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Նիդերլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում Գոռը դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ է տարել արդեն ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել սերբ մրցակցից: Եզրափակչում էլ Գոռ Կարապետյանը մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է, նրա անձնական մարզիչը Վահե Թորոսյանն է: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գոռ Կարապետյանը դարձել էր նաև Եվրոպայի փոխչեմպիոն և օլիմպիական մանկապատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր:

Նշվում է, որ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնություններում սա անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի մասնակցությունը բավարար է գնահատում.

«Նախկինում աշխարհի պատանիների առաջնությունում ոսկե մեդալակիր չէինք ունեցել: Գոռը լավ էր պատրաստվել: Հասկանում ենք, որ սա աշխարհի առաջնություն էր, մրցակցությունը բավական մեծ էր, այնպես որ, արդյունքները բավարար եմ գնահատում»,- ասել է Հովհաննես Դավթյանը՝ ընդգծելով, սակայն, որ մեդալային ակնկալիքներ ունեին նաև 50 և 55 կգ քաշային մարզիկներից:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը, սակայն պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում և վերջնարդյունքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հայ ձյուդոիստներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Հովհաննես Դավթյանի խոսքով՝ թիմի կազմը գրեթե որոշված է, իսկ առաջնությունից սպասելիքները մեծ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular