ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ինչի՞ հանի, որ տեսնեն, թե ինչպե՞ս է ինտենսիվ սպառազինում առաջնագիծը:

Պարզ է, որ եթե նույնիսկ այս մասշտաբի պայմանավորվածություններն են խախտվում, համենայդեպս այս փուլում նույնիսկ խոսք չի կարող գնալ շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին:

Եթե նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը համալրվի, մեկ է՝ այս պայմաններում դա էլ խնդիր չի լուծի:

ԼՂՀ ԱԳՆ տեղեկացմամբ, փետրվարի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular