ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թանկ ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը». ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մոսկվա-Երևան կապերի ամրապնդումը ծառայում է ժողովուրդների կենսական շահերին և Հարավային Կովկասի կայունությանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի` երկկողմ փաստաթղթի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
 
«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման, Հարավային Կովկասի կայունության ամրապնդման նպատակներին», - նշում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` փոխգործակցությունն առաջ է ընթանում ուղղությունների լայն սպեկտրով:

«Անկեղծորեն թանկ ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և մտադիր ենք ամրապնդել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման», - ասված է հայտարարության մեջ:

Մոսկվան Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը կարևոր հանգրվան է համարում երկկողմ գործընկերությունը իսկական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին:

Երկկողմ ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության կանոնավոր վստահելի շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել տարածաշրջանային և միջազգային առանցքային խնդիրների շուրջ դիրքորոշումները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022 թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի կառավարության ղեկավարի` Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997 թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:

«Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության կարելի է հասնել 2020 թ.նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելու միջոցով»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն:

Գերատեսչությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում անվտանգություն ապահովելու գործում առանցքային դեր ունի ռուսական խաղաղապահ զորախումբը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular