ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում «Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության» նոր աջակից է հայտնվել. FA

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպայում հայտնվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության անսպասելի աջակիցը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Նա այն կարծիքին է, որ ՆԱՏՕ-ն պատասխանատու է 2014 թվականից Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և, որպես հետևանք, ռուսական հատուկ գործողության սկզբի համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան Foreign Affairs պարբերականը։

Ըստ նյութի հեղինակների՝ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլի և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Անժելա Ստենտի՝ Հռոմի պապը վստահ է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պրոքսի պատերազմ է հրահրել։

«Միջազգային մակարդակում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի և կոլեկտիվ Արևմուտքի հետ պրոքսի պատերազմի մասին համոզմունքները շատ կողմնակիցներ են ձեռք բերել՝ նշանավոր գիտնականներից մինչև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով ասաց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ինչ-որ կերպ հրահրված լինել»,- ասվում է պարբերականի հրապարակման մեջ։ Ֆրանցիսկոսը պաշտպանում է այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ն պատասխանատու է ռուսական հատուկ գործողության մեկնարկի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular