ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության թուլության հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան իշխանական լրատվամիջոցներն ու կառավարական ֆեյքերը երեկ ամբողջ օրը ներկայացնում էին ԵԱՏՄ երկրների վարչապետի ընդլայնված նիստի մանրամասները, ցույց տալիս, թե որքան «հզոր» է Նիկոլ Փաշինյանը, որը այդ կարևորագույն նիստում Ռուսաստանի և այլ երկրների վարչապետների մասնակցությամբ բարձրացրել է հերթական անգամ գազի գնի վերաբերյալ իր ցանկությունները։

Իշխանական որևէ լրատվամիջոց այդպես էլ չհայտնեց, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է վարչապետների ընդլայնված նիստին, ընդ որում շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և Բելառուսի վարչապետներին։

Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը մասնակցում է այլ միջազգային կառույցների աշխատանքին, որի անդամ չէ, և փոխարենը անդամ է Հայաստանը։

Մեր երկիրն, իհարկե, նման դեպքերում ունի վետո կիրառելու իրավունք, սակայն թե՛ այս դեպքում, թե՛ շատ այլ դեպքերում, բացարձակապես որևէ վետո չի կիրառվել, ընդհակառակը, Հայաստանի վարչապետը նույնիսկ իր դժգոհությունը չի հայտնել, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մասնակցում է նման նիստի և ներկայացնում իր սեփական երկրի շահերը։

Նշենք, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հիմնական գործընկերները՝ Ղրղզստանը, Բելառուսը վաղուց այլևս հայտնի են որպես Ադրբեջանի գործընկերներ։ Ղազախստանի նախագահն էլ օրեր առաջ էր շնորհավորել Ադրբեջանին արցախյան պատերազմում տարած հաղթանակի և Ադրբեջանի «Տարածքային ամբողջականությունը» վերականգնելու ուղղությամբ։

Ըստ էության, հերթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն իր թուլակամ արտաքին քաղաքականության հետևանքով, հայտնվում է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը կարողանում է տոն տալ նույնիսկ այն կառույցներին, որտեղ մեր երկիրը կարող էր վետո կիրառել։ Առաջիկայում բազմաթիվ նման դեպքերի ականատես ենք լինելու, երբ Ադրբեջանը կկարողանա մասնակցել տարբեր միջոցառումների, առաջ մղել իր տնտեսական և քաղաքական շահերը, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա սպասարկուները արձագանքելու, դժգոհելու իրենց վետոն կիրառելու փոխարեն, ընդհակառակը, կսպասարկեն ադրբեջանական պետության շահերը։

Վաչագան Գրիգորյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular