ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի ՆԱՏՕ–ական ձգտումները հանգեցնելու են Մոսկվայի պատասխան քայլերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վրաստանի և ՌԴ հետ հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են:

Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նույն ռեժիմում են, ինչ նախկինում, այսինք` ռազմավարական համբերության ռեժիմում, որն ունի իր բարդ կողմերը:

Ես նկատի ունեմ ռազմավարական համագործակցության մասին այն համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի հետ և դրանք շատ խնդրահարույց են: Մենք խոսում ենք այդ մասին բոլոր միջազգային հարթակներում»,-ասել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Վրաստանի ակտիվ ներգրավվումը Դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում՝ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին:

ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնվումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝դրանից բխող համապատասխան քայլերով:

Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով Մոսկվան ձգտելու է թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին: Մոսկվան երբեք թույլ չի տա Դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:

ՌԴ-ը ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը թե ՀՕՊ ուժերով՝նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան:

Ղրիմում գտնվող ուժերի մի մասը այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:

Բացի այդ, Մոսկվայի ու Աբխազիայի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության նոր պայմանագիրը։ Նմանատիպ պայմանագիր է ստորագրվել նաև Հարավային Օսիայի հետ։ Թե Աբխազիայում, թե Օսիայում գտնվում են ռուսական ռազմաբազաները։ Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին:

Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:

Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն:

Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:

Այս պահին Հարավային Օսիայի սահմանների անվտանգությունը ապահովում են ռուսական զորքերը, որոնք տեղակայվել են Հարավային Օսիայում: Ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալ քաղաքում և Ջավա ավանում:

Ռուսական զորքերի թիվը այդ ռազմակայաններում հասնում է 4.000-ի: Ռազմակայանները զինված են «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերով: Ցխինվալի և Ջավայի ռազմակայանները ենթարկվում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular