ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս կառավարության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային 12 ապրանքախմբում գնաճ է գրանցվել: Մասնավորաբար, բանջարեղենի գինն աճել է 48,7 %-ով, հացաբուլկեղենինն ու ձավարեղենինը՝ 17,1 %-ով, մսինը՝ 10,6 %-ով, շաքարավազինը՝ 9,8 %-ով: Ընդ որում, գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության բոլոր միջոցների և ծառայությունների գծով: Պարարտանյութերի գինը բարձրացել է ավելի քան 70,7 %-ով, սերմացուներինը և տնկիներինը՝ 24,5 %-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 23,2 %-ով, թունաքիմիկատներինը՝ 22,4 %-ով, անասնակերինը՝ 21,7 %-ով, մեքենասարքավորումներինը և պահեստամասերինը՝ 20,7 %-ով: Եվ այս ֆոնին իշխանությունները որպես մեծագույն լավություն, աննախադեպ, պատմական իրադարձություն են համարում միջին կենսաթոշակի ու նպաստների 1900 դրամով բարձրացումը:

«Եթե հաշվի առնենք, որ գնաճային ֆոնը տնտեսությունում 2020 թվականի դեկտեմբերից է սկսվել ու որևէ կերպ չի մեղմվում, ապա, բնականաբար, մենք կարող ենք խոսել պերմանենտ գնաճային խնդիրների մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը նախատեսվող բարձրացումից առնվազն գոնե երկու անգամ ավելի պետք է բարձրացներ կենսաթոշակները, որ թոշակառուներն իրենց վրա գնաճի ազդեցությունը գոնե այդքան սուր չզգան:

Խաչատրյանը նաև նշեց, որ կենսաթոշակներն ու նպաստները համապատասխան չափով բարձրացնելու համար կառավարությունը գումարի խնդիր այս պահին չունի, պարզապես «այս կառավարության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular