ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական բրիգադների զինվորականները լքել են իրենց դիրքերը. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Ուկրաինական երկու բրիգադների զինվորականները ԴԺՀ-ում և Խարկովի մարզում կորուստների պատճառով լքել են իրենց դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
«Մեծ կորուստների և մարտունակությունը կորցնելու պատճառով ԴԺՀ-ի Նովոմիխայլովկա գյուղում ուկրաինական զորքի 53-րդ մեքենայացված բրիգադի և Խարկովի մարզի Դիբրովնոյե գյուղում 93-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների զինծառայողները լքել են դիրքերն ու հեռացել մարտական գործողությունների շրջաններից»,- տեղեկացնում է գերատեսչությունը։
 
Ըստ ՊՆ-ի` ուկրաինական ուժերը մեկ օրում երկու անգամ գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշոր տրամաչափի հրետանային զենքից։

«Հրետակոծության հետևանքով 4 զինամթերք է պայթել ազոտաթթվածնային կայանի շրջանում, ևս մեկը` №1 հատուկ կորպուսի շրջանում»,- ասվում է ամփոփագրում։

Ուկրաինական դիրքը, որից գնդակոծվել է ԱԷԿ–ի տարածքը, հայտնաբերվել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրից դեպի արևմուտք։
 
Մարտական դիրքին ռուսական բարձր ճշգրտության զենքով հասցված հարվածի հետևանքով ամերիկյան արտադրության М777 հաուբից է ոչնչացվել։
 
Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում ՌԴ զորքը Խարկովի մարզի Բարվենկովո բնակավայրի շրջանում ուկրաինական Ս-300 ԶՀՀ-ի նշանառման ռադիոլոկատոր է ոչնչացրել։
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքն ու հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքի ռազմական օբյեկտներին։
 
Մեկ օրում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 9 կետ հետևյալ բնակավայրերում` ԴԺՀ-ում` Յակովլևկա, Շևչենկո, Սոլեդար, Օտրադնոյե, Խերսոնի մարզում` Լոզովոյե, Խարկովի մարզում` Դերգաչի, Չուգուև, Նիկոլաևի մարզում` Նիկոլաև և Պարտիզանսկոյե։ Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժ և զինտեխնիկա է ոչնչացվել 163 շրջաններում։

Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել են 273 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 1813 անօդաչու, 369 ԶՀՀ, 4392 տանկ և այլ զրահամեքենաներ, ՀԿՌՀ 819 մարտական մեքենա, 3345 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5054 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular