Արսեն Զախարյանը «Չելսիում» կստանա մոտ 1,5 միլիոն եվրո
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսին» Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով, հաղորդում է sports.ru-ն։
Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները մոտենում են ավարտին։
«Չելսին» 15 միլիոն եվրո է (ֆուտբոլիստի հրաժարագինն է եվրոպական ակումբների համար) առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։
Այս մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Արսեն Զախարյանը ճանաչվել էր Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 2021-2022 թվականների մրցաշրջանի արդյունքում, Ռուսաստանի ֆուտբոլային միության վարկածով։