ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատկերացնու՞մ եք` ինչ հնարավորություն էր դա…Արսեն Սաֆարյանի կյանքի «ոսկե բանալին»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը «Բայց դու չես գալիս» երգի պատմության մասին զրուցում է երգիչ Արսեն Սաֆարյանի հետ:

Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

«Երգը գրվել է 80-ականների վերջում, երբ դեռ եղբայրս Արցախում էր ապրում: Ընկերներով էստրադային խումբ ունեին ու երգեր էին գրում, կիթառի նվագակցությամբ կատարում: Այնպես որ, երգը մի քանի համահեղինակների ստեղծագործություն է: Ես երգը լսել եմ շատ ուշ՝ 93-94 թվականներին, երբ եղբայրս եկավ Ղարաբաղից: Ու քանի որ կիթառ նվագել էի սովորում, հենց այդ երգն էլ սովորեցի:

Որտեղ որ հնարավոր էր՝ դասարանի հավաքույթ, երեկոյան բակում հավաքվեինք, հետագայում ուսանողական հանրակացարանում, միշտ երգում էի, ու բոլորը միանգամից սիրում էին այն: Եկավ մի օր, և ես որոշեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ, ու ահա այդ ժամանակ էլ զբաղվեցի երգով, քանի որ գիտեի, որ այն շատ շահեկան է:

Գործիքավորումն արեց Արեգ Առուստամյանը և  աշխատանքն ինձ միանգամից դուր եկավ: Երգը ձայանգրվեց «Ասպարեզ» ստուդիայում: Հետաքրքիր էներգետիկա ունի այդ երգը, ով լսում, սիրահարվում էր նրան: Հետո երգը սկսեցին պտտել ռադիոկայանները ու այն ամենուր հնչում էր»:

«Ուսանող էի, նստում էի երթուղային, ու երբ երգը հնչում էր, տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ուշադրությամբ լսում, իսկ ես իրենց կողքը նստած էի, բայց ոչ ոք ինձ չէր ճանաչում: Այդ տարիներին հայալեզու նման երգեր շատ քիչ էին ստեղծվում, բոլորը հիմնականում արտասահմանյան երգեր էին կատարում, և հիթային հայկական երգեր մատների վրա կարելի էր հաշվել: Հիշում եմ, որ այդ տարիներին երևի միայն Ֆորշը արդեն իսկ ուներ ծավալուն երգացանկ:

Հեղինակային երգերի մասին չեմ խոսում, այդպիսիք շատ կային հատկապես ռոք ոճի մեջ, բայց սիրային, թեթև հիթային երգերը քիչ էին: Այդ տարիներին Երգի պետական թատրոնը շատ ազդեցիկ մի վայր էր և այնտեղ երգելը մեծ պատիվ էր, ուստի ես ևս շատ էի ուզում հայտնվել այդ բեմահարթակի վրա: Կար «Այո» շոու-մրցույթ, որի արդյունքում ընտրված լավագույն երգերից 10-յակ էր կազմվում ու ձայներիզ ստեղծվում:

Սակայն ձայներիզը չէր իմ նպատակը: Ինձ պետք էր, որ Արթուր Գրիգորիչն ինձ նկատեր: Երբ սկսեցի երգել, մինչև վերջ չընդհատեց, ու եթե սովորաբար մրցույթի մասնակիցների ելույթները նա կեսից ընդհատում էր, ինձ մինչև վերջ լսեց, ու վերջում ամբողջ դահլիճը ծափահարեց ինձ: Ահա այսպես էլ այս երգը օգնեց ինձ բացել Երգի պետական թատրոնի դռները»:

«Իսկ երբ Ֆորշը լսեց երգը, առաջարկեց բոլոր համերգներին իր հետ շրջագայել ու կատարել այն: Պատկերացնու՞մ եք, ինչ հնարավորություն էր դա սկսնակ երգչի համար: Բոլոր առումներով այս երգն իմ կյանքում «ոսկե բանալու» դեր կատարեց: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular