ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. Միշուստին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովը Չոլպոն Աթայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով ներկա օրակարգի մասին՝ Ասադովը, մասնավորապես, նշել է. «Շատ բան կապված է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ուզում եմ ասել Ռուսաստանի Դաշնության դերի մասին այս հարցերի լուծման, եռակողմ համաձայնագրի կնքման հարցում»։

Ադրբեջանի վարչապետը նշել է, որ կան նաև տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցեր, որոնք լուծվում են փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

«Այնտեղ լուրջ աշխատանք է ընթանում, հուսով ենք, որ այն կշարունակվի մինչև վերջ»,- եզրափակել է Ասադովը։

Միշուստինը ևս ընդգծել է պայմանավորվածությունների և դրանց պահպանման կարևորությունը։ «Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են... եռակողմ հանձնաժողովի շրջանակում՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Որպես կարգավորման գործընթացի շարունակություն՝ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք հանդիպել են Մոսկվայում։ Այնտեղ ստորագրվել է նոր համատեղ հայտարարություն, որը, մասնավորապես, նախատեսում է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու՝ այս և այլ խնդիրների լուծման համար։

2021 թվականի նոյեմբերի 26-ին երեք առաջնորդները կրկին հանդիպել են՝ այս անգամ Սոչիում։ Նրանք պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև սահմանել են սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը՝ դրա հետագա սահմանագծմամբ, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական օգնություն ցուցաբերել կողմերի խնդրանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular